Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են 1988 թ. ծնված ՌԴ մի քաղաքացու, ով Ռուսաստանից Նարվա գետի տակով` ջրասուզման հատուկ հանդերձանքով, լողացել է Էստոնիայի տարածք և իր հետ այդ երկիր 8 տուփ ծխախոտ տեղափոխել: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ նշելով, որ 23-ամյա երիտասարդին ձերբակալել են մաքսանենգության և սահմանն ապօրինի հատելու կասկածանքով:
Երիտասարդն իրավապահներին պատմել է, որ Նարվա գետի տակով Էստոնիայում բնակվող իր ծանոթին պարբերաբար ծխախոտ է տարել և դրա փոխարեն ստացել 4 հազար ռուբլի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` «Պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածի հատկանիշներով: