Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Երեւանի զգուշավոր ահազանգը Բրյուսելին

«Մենք կարծում ենք, որ այս ձևաչափն ու նախաձեռնությունները, որոնցում մենք ներգրավված ենք, պետք է ծառայեն մեր գործընկերների և հարևանների հետ մեզ ավելի մոտեցնելու վերջնական նպատակին։ Անհրաժեշտ եմ համարում վերահաստատել, որ ԱլԳ գործընկեր բոլոր երկրները պետք է հավատարիմ լինեն նույն արժեքներին և սկզբունքներին, քանի որ առանց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, առանց ապահով և խաղաղ միջավայրի ցանկացած նախաձեռնություն դատապարտված է ձախողման», Բրյուսելում տեղի ունեցող ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի արտգործնախարարների հավաքի իր ելույթում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Միրզոյանը զգուշավոր, առանց սուր անկյունների, սակայն կարծես թե արտացոլել է այն խնդիրը, ինչի կարեւորությանը անդրադարձել էի նախօրեին, կապված Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ Եվրամիության մոտեցումների ու քաղաքականության տարբերակմանը՝ արժեհամակարգային հենքի վրա:

Հայաստանի արտգործնախարարը խոսում է այն մասին, որ ԱԼԳ գործընկեր բոլոր երկրները պետք է լինեն նույն արժեքների հավատարիմ, ապավինեն մարդու իրավունքների եւ ազատությունների հարգմանը եւ այդ արժեհամակարգային հիմքի վրա կառուցեն խաղաղ միջավայր: Բավարար է անել այդ շեշտադրումները, երբ ակնառու է դառնում, որ այդ պրիզմայից դուրս է մնում Ադրբեջանը: Ավելին, Ադրբեջանը ոչ միայն դուրս է մնում դրանից, այլ գործում է լիովին հակադիր արժեքների եւ մտածողության շրջանակում, ինչի վկայությունները տասնյակ ու հարյուրավոր են: Եվ միայն առերեւույթ կարող է թվալ, թե սա լոկ Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ Եվրամիության վերաբերմունքի հարց է:

Սա ընդհանրապես եվրոպական քաղաքականության նկարագրի հարց է, ինչպես ցանկացած այլ սուբյեկտի դեպքում, որը հռչակում է քաղաքականության եւ քաղաքակրթության ուղենիշների մի ամբողջություն, սակայն իր գործնական քաղաքականության օրգանական կապի մեջ չէ այդ ամբողջության հետ: Այդպիսի սուբյեկտները վաղ թե ուշ հայտնվում են թե քաղաքական, թե քաղաքակրթական, արժեքային ճգնաժամի առաջ: Դժբախտաբար, այդպիսի մի փոքր օրինակ է հենց Հայաստանը, երբ ներքին կյանքում ավելի քան երկու տասնամյակ ձեւավորվել է Արցախի շարժման եւ պատերազմի վրա կառուցված ինքնություն, քաղաքականության հիմք, սակայն գործնական առումով թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով եղել է դրանից էապես կտրված:

Եվրամիության մասշտաբն ու հանգամանքները անշուշտ այլ են, սակայն գործնականում նույնն է տրամաբանությունը՝ հռչակված քաղաքակրթական արժեհամակարգային ուղենիշներին հակոտնյա քաղաքական վարքագիծը՝ ճգնաժամի արդեն իսկ լրջագույն ծլարձակումներ է տվել հենց Եվրամիության ներսում: Այն խորանալու է աներկբա, եւ դրան նպաստող գործոններից մեկն էլ լինելու է Ադրբեջանի հանդեպ ԵՄ քաղաքականությունը, այդ թվում Հայաստանի ու Արցախի հանդեպ Բաքվի ագրեսիվ եւ ռազմատենչ քաղաքականության պայմաններում: Այլ կերպ ասած, Ադրբեջանը ըստ էության լինելու է Եվրամիության քաղաքակրթական եւ քաղաքական «գերեզմանափորներից» մեկը, կամ ավելի շուտ «բահերից» մեկը, որով ավելի ազդեցիկ ուժեր կարող են փորել այդ փոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում