Friday, 17 07 2026
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում

Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին ընդամենը երկու քայլ է բաժանում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրից։ Պատմական հաջողության հասնելու համար մեր ազգային թիմին անհրաժեշտ է նոյեմբերի 18-ին Երևանում հաղթել Ուելսին, իսկ երեք օր անց Զագրեբում առնվազն երկու գնդակի տարբերությամբ առավելության հասնել Խորվաթիայի նկատմամբ։ Այո, մրցաշարային իրավիճակն այնպիսին է, որ Եվրո-2024-ի բանալին այս պահին մեր ձեռքում է։ Ավելին, հնարավոր է՝ մեր խնդիրը առավել դյուրին դառնա, եթե նոյեմբերի 18-ին խորվաթները Ռիգայում միավորներ կորցնեն Լատվիայի դեմ մրցավեճում։ Այս դեպքում ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար Ալեքսանդր Պետրակովի թիմին Զագրեբում անհրաժեշտ կլինի ուղղակի հաղթել։

Ի դեպ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրից 2 քայլ բաժանել է թերևս հեռավոր 2011 թվականին։ 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը բացառիկ հնարավորություն ուներ ենթախմբում երկրորդ հորիզոնականը գրավելու: Վարդան Մինասյանի գլխավորությամբ պատմական արդյունք ցույց տալու համար հոկտեմբերի 11-ին մեր հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում պետք է հաղթեր Իռլանդիային: Հաղթանակն իրատեսական էր, սակայն հանդիպման 26-րդ րոպեին մնացինք առանց դարպասապահ: Գլխավոր մրցավար Իտուրալդե Գոնսալեսը դաշտից հեռացրեց մեր հավաքականի բոլոր ժամանակների լավագույն դարպասապահ՝ Ռոման Բերեզովսկուն: Վերջինիս փոխարինած Արսեն Պետրոսյանը անփույթ խաղով իռլանդացիներին նվիրեց երկրորդ գոլը: Եթե Իռլանդիայի հետ խաղում ունենայինք փոխարինող, դարպասապահ հնարավոր է բոլորովին այլ արդյունք գրանցվեր: Թեկուզ 10 ֆուտբոլիստներով մեր հավաքականը չզիջեց մրցակցին: Իռլանդիայից կրած պարտությունը թերևս ամենացավալին է մեր ազգային թիմի պատմության մեջ: Ցավալի պարտությունից 12 տարին տարի անց Հայաստանի ազգային հավաքականը կրկին ունի հնարավորություն։ Թե Իռանդիայի դեմ հանդիպումը և թե Ուելսի դեմ առաջիկա խաղը ըստ էության կիսաեզրափակչի նշանակություն ունի։ Ավելին, 2011 թվականին Իռլանդիային հաղթելու դեպքում մեր հավաքականը Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում պետք է երկու հանդիպումներում վիճարկեր Եվրո-2012-ի ուղեգիրը։ Այս շրջափուլում չկա փլեյ-օֆֆ և Հայաստանը կարող է ընդամենը երկու խաղում հաղթելով տիրանալ ուղեգրին։ Ուստի, Երևանում կայանալիք Ուելսի դեմ խաղը կարելի է համարել պատմական նշանակության։ Այո, վերջին երեք մրցավեճերում Հայաստանի հավաքականը պարտվել է ցույց տալով բավական թույլ խաղ, բայց․․․։

Ստեղծված իրավիճակում ամենևին պատեհ չէ խոսել խնդիրների մասին։ Մենք ունենք ըստ էության բացառիկ հնարավորություն և ամեն գնով պետք է փորձենք օգտագործել այն։ Քչերն էին հավատում, որ Խորվաթիայի ազգային հավաքականը հոկտեմբերին տեղի ունեցած Թուրքիայի և Ուելսի դեմ հանդիպումներում միավոր չի վաստակի։ Լատվիայից կրած պարտությունից հետո բոլորս շտապեցինք փաստել, որ Հայաստանի ազգային թիմը դուրս մնաց Եվրո-2024-ի ուղեգրի համար պայքարից։ Քչերն էին հավատում, որ հունիսին Հայաստանից և Թուրքիայից կրած պարտություններից հետո Ուելսը կմիանա խմբում երկրորդ տեղի համար պայքարին։ Ուելսը ձախողումից կարճ ժամանակ անց վերականդանացավ և գրանցեց անհավանական արդյունք։ Աշխարհի առաջնության բրոնզ մեդալակիր Խորվաթիան էլ մրցաշարի վերջնամասում սայթաքեց։

Եկել է ժամանակը, որ մրցաշարային առումով խճճված իրավիճակում իր խոսքն ասի Հայաստանը։ Կենտրոնանալով առաջիկա կիսաեզրափակչի վրա փաստենք, որ 5 ամիս առաջ մենք Ուելսին Քարիդֆում հաղթել ենք համոզիչ 4։2 հաշվով։ Ուստի, առաջիկա կիսաեզրափակչում հաղթելը միանգամայն իրատեսակ է։ Չմոռանանք նաև, որ Հայաստանի հավաքականը խաղալու է տանը և ունենալու է երկրպագուների լայն աջակցություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում