Ճապոնիայի Յոկոհամա քաղաքի մերձակայքում բացվել է Lastel անունը կրող օբյեկտը, որը հանգուցյալների համար հյուրանոցային տեղեր է տրամադրում: Այս հյուրանոցում հանգուցյալներին կարելի է տեղավորել հարմարավետ սառը համարներում: Lastel-ում բնակվելու մեկ օրվա գինը 157 դոլար է: Վճարելով այս գումարը՝ հանգուցյալի հարազատները կարող են սենյակ վարձել` սպասելով քաղաքի գերծանրաբեռնված դիակիզարաններում իրենց հերթին: Այս մասին հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները:
Ճապոնիայում դիակիզարանները լուրջ եկամուտներ են ապահովում: Կանխատեսվում է, որ մահերն այս կղզի պետությունում կհասնեն գագաթնակետին, քանի որ 21-րդ դարի 40-ականներին կվերանա այն սերունդը, որը ծնվել էր ժողովրդագրական բումի ժամանակ: Ճապոնացիները երբեք չեն խնայում թաղման արարողությունների վրա` միջինը ծախսելով 12 հազար դոլար: Դա տարեկան կազմում է մոտ 21 մլրդ դոլար: Օրինակ՝ ԱՄՆ-ում մեկ հուղարկավորության վրա ծախսվում է երկու անգամ պակաս գումար:









































