Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Երևանի պայմանը Բրյուսելից առա՞ջ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ երևանյան հանդիպմանն «ընդգծվել է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգության, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը», ինչպես նշված է հանդիպման մասին Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: Տոյվո Կլաարը Երևանում է հոկտեմբերի վերջին Բրյուսելում սպասվող եռակողմ հանդիպման կազմակերպման և դրա  առնչությամբ հարցերի քննարկման նպատակով: Նա հանդիպել է նաև վարչապետ Փաշինյանի հետ:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջության դեմ ոտնձգության, ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտության մասին խոսել է ոչ միայն Կլաարի, այլ նաև նրանից առաջ Երևան ժամանած ամերիկացի համանախագահ Լուիս Լ Բոնոյի հետ: Այդ հանգամանքը վկայում է այն մասին, որ, չնայած վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կայուն է և չկա լարվածություն, այդուհանդերձ Հայաստանը՝ առնվազն արտգործնախարարության մակարդակում տեսնում է շոշափելի վտանգ և բարձրաձայնում դրա մասին արտերկրի դիվանագետների հետ հանդիպումներում: Այստեղ իհարկե հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք այդ բարձրաձայնումներն անուղղակի վկայում են, որ ի տարբերություն վարչապետի, ԱԳ նախարարը իրավիճակը գնահատում է  առավել ռիսկային, ինչով պայմանավորված էլ խոսում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտության մասին:

Իհարկե, գրեթե զրոյական լարվածության մասին խոսող Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ ժամանակակից աշխարհում իրավիճակը կարող է փոխվել օրերի և անգամ ժամերի ընթացքում: Մյուս կարևոր հարցն այն է, թե ի՞նչ արձագանք կա այդ հարցում այն կողմերից, որոնց առաջ Երևանը բարձրաձայնում է խնդիրը: Ի՞նչ են պատասխանում Հայաստանին: Սա պարզ չէ: Գրանադայում ընդունված քառակողմ հայտարարության երեք մասնակիցներն օրինակ՝ ԵՄ, Ֆրանսիա, Գերմանիա, հայտնում են տարածքային ամբողջությանն ու ինքնիշխանությանը իրենց աջակցությունը: Բայց աջակցությունը երաշխավորման հոմանիշը չէ: Մինչդեռ Հայաստանի ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի, Կովկասի հարցերով ԱՄՆ գլխավոր բանակցողի հետ հանդիպումներում խոսում է «բացառման անհրաժեշտության» մասին: Արդյո՞ք դա Երևանի պայմանն է Բրյուսելից առաջ, թե՞ Երևանին ներկայացվում են պայմաններ, որոնց «հակընդդեմ հայցը» ներկայացնում է Երևանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում