Քաղաքական-դիվանագիտական սխալները միշտ ազդում են տնտեսության վրա։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տնտեսագետ-վերլուծաբան, Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Մակարյանի խոսքով՝ աշխարհում այսօր տնտեսական հողի վրա պայքար է. «Պետությունները պետք է լինեն զգուշավոր, որ մեկ հարվածով չվնասեն տնտեսությունը։ 2020-ից հետո մենք մոտ 50 միլիարդ դոլարի կորուստ ենք ունեցել։ Մենք անընդհատ ինչ-որ բան կորցնում ենք։ Մենք ՌԴ-ի հետ գնացինք ճակատային պայքարի։ Մենք անընդհատ կորցնում ենք ու մեղադրում այլ երկրներին։ Աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է։ ՌԴ-ն պետական մակարդակով դեռևս չի որոշել Հայաստանին պատժել, ներքին խոսակցություններ են»։









































