Հայաստանը երբեք չի հայտարարել վեկտորի փոփոխության մասին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Թունյանի խոսքով՝ Հայաստանը առաջնորդվում է իր սեփական շահերով և հավասարակշռված քաղաքականություն է վարում. «Այս փխրուն իրավիճակում Հայաստանը բալանսավորված է գործում։ Արտաքին քաղաքականությունը տղայական կռվի մակարդակի զբաղմունք չէ։ Կենտրոնում ոչ թե հյուսիսի, արևմուտքի շահերն են, այլ ՀՀ-ի։ Վեկտորի փոփոխության դեպքում կարող եմ թվարկել տնտեսական վատ հետևանքները։ Վեկտորի փոփոխությունը և կտրուկ տեղաշարժը Հայաստանի համար կարող է ունենալ վատ հետևանքներ»։








































