Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերյալ հստակ բան չի ասվում, Մոսկվան և Բաքուն նոյեմբերի 9-ի բոլոր կետերը անտեսելով՝ այսօր հանդես են գալիս միջանցքի գաղափարը իրականություն դարձնելով։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։
Մելիքյանի խոսքով՝ Բաքուն փորձել է Արցախի լիկվիդացմանը օրինական բնույթ հաղորդել Արցախի իշխանության ձեռքով
Պարոն Մելիքյանը չի բացառում, որ տարածաշրջանում կարող են այնպիսի արմատական փոփոխություններ լինել, որով Ալիևն ու Պուտինը մարտահրավերների բախվեն. «Պետք է կամուրջներ կառուցենք բոլոր դերակատարների հետ։ Պետք է պատրաստվենք պաշտպանության և համախմբվենք։ Ադրբեջանի՝ ՌԴ-ի կցորդ լինելը տեսանելի է։ Կարող է զավեշտալի իրավիճակ ձևավորվել՝ Հայաստանն ու Ադրբեջանը ռուսական զորախմբի հետ կապված նույնական դիրքորոշում հայտնեն։ Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, փոխեց Հրվ. Կովկասում ուժային հարաբերակցությունը»։









































