Saturday, 06 06 2026
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Վտանգված են ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը (տեսագրություն)

Բարի գալուստ, եթերում է «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդաշարը: Մեր ամենշաբաթյա հաղորդումների շարքից այս մեկը նվիրված կլինի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերին:

Խոսելով 2001 թ. սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգների վրա հարձակման 10-րդ տարելիցի մասին, որը, իրականում, հրահրեց ահաբեկչության դեմ հետագա պատերազմը, պետք է նշել, որ շատ դեպքերում հենց սեպտեմբերի 11-ը վերակազմավորեց ինչպես աշխարհի, այնպես էլ տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը: Դա նաև ազդեցություն ունեցավ Հայաստանի և մասնավորապես Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության վրա: Եկեք, սակայն, սկսենք ահաբեկչության դեմ պատերազմից։

Միացյալ Նահանգների քաղաքականության համար սեպտեմբերի 11-ը նշանակում էր, որ ժողովրդավարական արժեքները տարածելուց առավել՝ ամբողջ աշխարհում նոր առաջնահերթություն է դառնում անվտանգության և կայունության ապահովումը: Սեպտեմբերի 11-ից հետո Միացյալ Նահանգների զինված ուժերի համար Ադրբեջանը շատ ավելի անհրաժեշտ դարձավ, քան նախկինում: Միացյալ Նահանգների համար այն դարձավ ոչ թե միայն էներգիա արտադրող պետություն, այլ նաև առանցքային տարանցիկ հանգույց՝ աֆղանական «թատերաբեմ» հասնող ԱՄՆ զինուժի համար: Եվ շատ դեպքերում սեպտեմբերի 11-ին հաջորդող շրջանում Ադրբեջանը ամերիկյան զինուժի համար ձեռք բերեց ավելի մեծ նշանակություն: Հայաստանի հետ կապված՝ հետաքրքիրն այն է, որ սեպտեմբերի 11-ից հետո Հայաստանը կարողացավ հանդես գալ որպես միջազգային անվտանգությանը շատ ավելի օժանդակություն ցույց տվող, քան միայն սպառող պետություն: Հայ խաղաղապահները, տեղակայվելով և պատվով ծառայություն կատարելով Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում, փոքր Հայաստանը, վերածեցին տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությանը մեծ օժանդակողի: Սա շատ կարևոր էր՝ անվտանգության և կայունության հարցերում Հայաստանի արժեքը ցուցադրելու առումով: Եվ շատ դեպքերում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին հաշվետու դարձնելու հարցում Միացյալ Նահանգների քաղաքականությունը փոխվեց` դառնալով ավելի քիչ պահանջկոտ: Շատ դեպքերում Միացյալ Նահանգներն այլ կերպ էր նայում երկու երկրներում ընտրությունների ժամանակ առկա խնդիրներին և թերություններին: Բայց երբ մենք նայում ենք ժողովրդավարության նկատմամբ կայունության առաջնահերթությանը, ապա տեսնում ենք, որ այն թույլ տվեց, որ ժամանակին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կառավարությունները շատ բաներ մարսեն, ինչպես նաև չափազանց քիչ աշխատեն՝ ժողովրդավարական գործելաոճի ավելի ընդարձակ ասպարեզի և ավելի մաքուր ու ազնիվ ընտրությունների առումով:

Անդրադառնալով ազգային անվտանգությանը՝ պետք է նշել, որ Հայաստանի ազգային անվտանգության առանցքային բաղադրիչին արժանի ուշադրություն չի դարձվում, և այն ըստ արժանվույն չի ընկալվում: Ես խոսում եմ, մասնավորապես, աղետներին պատրաստվելու մասին: Օրինակ, բոլորովին վերջերս Ճապոնիայի հետ կատարվածի դասերից մեկն այն էր, որ Ճապոնիայի կառավարությունը ձախողվեց՝ երկրի ատոմային անվտանգությունն ապահովելու և ցունամիի արդյունքում ատոմային պատահարի ողբերգական վնասները նվազագույնի հասցնելու հարցերում:

Հայաստանը, որ տարածաշրջանում միակ ատոմակայան ունեցող երկիրն է, պետք է ավելի կոնկրետ քայլեր անի՝ Մեծամորի ատոմակայանում հնարավոր աղետի կամ պատահարի պատրաստվելու համար: Մեծամորը շատ հին ատոմակայան է` ներկայումս գործող ամենահներից մեկը: Դրա հիմքում ընկած է իր դարն ապրած խորհրդային ռեակտորը, որն արդեն իր բնույթով վտանգավոր է և սպառնալիք է պարունակում: Թեպետ Մեծամորի ատոմակայանը չափազանց կարևոր է՝ Հայաստանի էներգետիկ պահանջները բավարարելու տեսակետից, հատկապես` հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հանգամանքը, Հայաստանի կառավարությունը պետք է անի ավելի վճռական և հստակ քայլեր՝ ատոմակայանի ճշգրիտ շահագործումը և անվտանգությունը երաշխավորելու համար:

Ավելին, բավարար ուշադրություն չի դարձվում Հայաստանում երկրաշարժից խուսափելու գործոնին: Իհարկե, երկրաշարժը բնական աղետ է, և ինչպես յուրաքանչյուր բնական աղետից, դրանից ևս հնարավոր չէ ամբողջովին ապահովագրված լինել: Խոսելով Հայաստանի մասին, երբ վերջինս ոչ վաղ անցյալում տեսել և իր մաշկի վրա է զգացել ողբերգական և կործանիչ երկրաշարժը, պետք է նշել, որ անհրաժեշտ է դառնում, որ Հայաստանը հիմա քայլեր ձեռնարկի վաղվա իրավիճակին` հնարավոր երկրորդ երկրաշարժին պատրաստվելու համար: Գոյություն չունի տարհանման (էվակուացիայի) նախագիծ, և շատ քիչ բան է արվում հնարավոր աղետի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Միացնելով այս երկու խնդիրները` պետք է նշել, որ երկրաշարժի վտանգի պարագայում ատոմակայանի շահագործման անվտանգությունն առանձնահատուկ կարևորություն ունի: Այլ կերպ ասած` երկրաշարժին պատրաստվելը մի խնդիր է, իսկ երկրաշարժի արդյունքում ատոմակայանում դժբախտ պատահարի վտանգը կանխելը պահանջում է ավելի կոնկրետ քայլեր: Եվ ակնհայտ է, որ ազգային անվտանգության առումով՝ բավարար ջանքեր չեն գործադրվում Հայաստանի և Հայաստանի բնակչության համար համապատասխան պաշտպանություն ապահովելու համար:

Եկեք, սակայն, խոսենք սեպտեմբերի 11-ի և ազգային անվտանգության հետ կապված մի ասպետկի մասին ևս, այն է՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Գրեթե բոլոր երկրներում արտաքին քաղաքականությունն օգտագործվում է ազգային շահերը ձևակերպելու և պաշտպանելու համար: Հայաստանում, սակայն, արտաքին քաղաքականությունն, ընդհանուր առմամբ, իր բնույթով եղել է չափից շատ արձագանքող, քան դինամիկ և նախաձեռնող: Հայաստանի և Իսրայելի պես երկրները, որոնք հակառակորդ կամ թշնամի ազգերով են շրջապատված, ինչպես աշխարհագրական, այնպես էլ բնակչության առումով՝ լինելով շատ փոքր` պետք է ունենան նորարարական, ստեղծագործ արտաքին քաղաքականություն և պետք է ունակ լինեն ձեռքից բաց չթողնել այն հնարավորությունները, որոնք հայտնվում են:

Մինչև օրս, սակայն, Հայաստանի արտաքին քաղաքականությունը ստիպված է եղել միայն արձագանքել կա՛մ Լեռնային Ղարաբաղի, կա՛մ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապված հարցերին: Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում ճկունության և նորարարության համար բավարար տեղ չկա: Բերեմ երկու կոնկրետ օրինակ: Առաջինը Իրանն է: Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ ունի շատ լավ և շատ ամուր հարաբերություններ: Միաժամանակ, Հայաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որը կարող է իրականում օգնել և խորհուրդ տալ Եվրամիությանը և նույնիսկ Ռուսաստանի Դաշնությանը, թե ինչպես Իրանի հետ հարաբերություններ հաստատելու քաղաքականություն իրականացնել: Շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանա իրականացնել Իրանի և Արևմուտքի միջև միջնորդ կամ կամուրջ դառնալու իր հնարավոր դերը: Սա նաև նշանակում է, որ Հայաստանը պետք է ավելի մեծ դեր խաղա այն վայրերում, որտեղ ունի հստակ առավելություններ: Օրինակ` հայկական սփյուռքը բնակություն է հաստատել ոչ միայն Իրանում կամ Լիբանանում, այլ նաև Սիրիայում` հնարավորություն ընձեռելով Հայաստանի կառավարությանը և արտաքին գործերի նախարարությանը, առաջնային դեր խաղալով, միջնորդ դառնալ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում: Այս հարցում Թուրքիան առաջ է ընկել՝ որպես Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև միջնորդ: Բայց ինչու՞ ոչ Հայաստանը։ Իրականում Թուրքիան պետք է լինի միջնորդություն կատարող վերջին պետությունը, քանի որ Սիրիայի հետ դեռևս օսմանյան ժամանակաշրջանից ունեցել է տարածքային վեճեր, երկկողմանի հարաբերություններում մի շարք էական տարաձայնություններ: Թուրքիան չպետք է լինի այն երկիրը, որ միջնորդություն կատարի Սիրիայում: Իրականում Հայաստանը պետք է ավելի մեծ դեր խաղա և օգտագործի բաց թողնված հնարավորությունները, որոնցից ամենավերջինը Սիրիան է:

Սակայն, երբ մենք նայում ենք, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության թերություններին, բացահայտում ենք ավելի մեծ մի մարտահրավեր կամ Հայաստանի Հանրապետության համար ավելի մեծ մի խնդիր: Եվ այդ խնդիրն իր բնույթով ներքին է: Ավելի կոնկրետ՝ քաղաքագիտության մեջ մեծ տարբերություն կա երկիրը կառավարելու և երկիրը ղեկավարելու մեջ: Հայաստանի պարագայում, իշխանությունները՝ սկսած Լևոն Տեր–Պետրոսյանից, ներառյալ Ռոբերտ Քոչարյանն և վերջացրած ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանով, իշխանություններ էին, որոնք հիմնականում ղեկավարում էին երկիրը, այլ ոչ թե կառավարում: Կառավարումը քաղաքականության մեջ ենթադրում և պահանջում է փոխհամաձայնություն և փոխզիջում, ինչպես նաև՝ լեգիտիմության և ներքին հզորության կառուցում: Մեր դեպքում, Հայաստանի Հանրապետությունում եղել է առաջնորդության պակաս: Մենք ունեցել ենք շատ պետական պաշտոնյաներ, բայց շատ քիչ պետական գործիչներ, և այս առումով բացեր են մնացել: Բայց միաժամանակ, մենք տեսնում ենք ազգային հզորության խնդիր: Սովորաբար պետության ազգային հզորությունը որոշվում է նրա աշխարհագրությամբ, ռեսուրսներով և ժողովրդագրությամբ: Մեր պարագայում՝ ժողովրդագրական առումով՝ Հայաստանը հիմա թույլ է, աշխարհագրական առումով՝ փոքր, և շարունակում է մնալ մեկուսացված: Խոսելով ռեսուրսների մասին՝ պետք է նշել, որ Հայաստանի ամենակարևոր բնական ռեսուրսը մարդկային կապիտալն է: Դա հենց Հայաստանի բնակչությունն է: Սակայն տարիների ընթացքում Հայաստանից լավագույնների արտագաղթից և պայծառ «ուղեղների արտահոսքից» հետո մենք պետք է լուծումներ փնտրենք՝ ներքին թուլությունը և փխրունությունը, ինչպես նաև՝ խոցելիությունը հաղթահարելու համար:

Ազգային հզոր պետություն կառուցելու բանալիներից մեկը, ռազմական և քաղաքական հզորության հետ մեկտեղ, տնտեսական հզորությունն է: Մեզ հարկավոր են ոչ միայն իրական լեգիտիմության համար կարևոր ժողովրդավարական երաշխիքներ, այլ ավելի կոնկրետ տնտեսական զարգացում` հիմնված մարդկանց կարիքների վրա, այլ ոչ թե մի քանիսի ցանկությունների: Որովհետև Հայաստանում մենք տեսնում ենք քաղաքական և, ինչն ավելի կարևոր է՝ տնտեսական Էլիտա, որոնք կազմում են բնակչության միայն 5 տոկոսը և վերահսկում են Հայաստանի գրեթե ամբողջ հարստությունն ու ռեսուրսները: Սա է տնտեսական զարգացման, աճի և ազգային հզորության ճանապարհին ընկած առանցքային խոչընդոտը: Այս խնդիրների լուծման համար պետք է ճանապարհներ փնտրել, ինչը նաև կօգնի վերացնել Հայաստանում քաղաքականության ամենապարզ և ամենաանընդունելի մեկնաբանությունները, որոնք հետևյալն են. Հայաստանի կառավարությունները հիմնականում կառավարել են Հայաստանը` հիմքում ունենալով ոչ թե ազգային, այլ սեփական շահը, և արդեն շատ երկար ժամանակ է, ինչ հայ պաշտոնյաներին թույլ է տրվում կառավարել երկիրը՝ սեփական շահը գերադասելով ազգային շահին: Սա մի խնդրահարույց դաշտ է, որտեղ և′ Հայաստանի հասարակությունը, և′ սփյուռքը պետք է իրականում ավելի ակտիվ և ավելի շահագրգիռ լինեն՝ Հայաստանի կառավարությանը, պաշտոնյաներին` ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական էլիտաներին հաշվետու դարձնելու և նրանցից փոփոխություններ պահանջելու առումով:

Այս կոնտեքստում մենք շատ ենք խոսում այսպես կոչված՝ օլիգարխների մասին. խոշոր գործարարներ, որոնք արդեն մտել են քաղաքականություն: Ինչպես կոռուպցիան, սա ևս իրականում հայ հասարակության քաղցկեղն է, և մինչև մենք չբուժենք վարակը, այլ ոչ թե նախանշանները, քիչ հույս կա, որ Հայաստանը առաջ կշարժվի: Եվ հենց այս պատճառով է, որ գալիք ընտրական շրջանը Հայաստանի համար հանդիսանում է իրական փորձություն և սահմանագիծ: Մենք այլևս չենք կարող աչք փակել ժողովրդավարության բնագավառում թերությունների կամ տնտեսության բնագավառում խոտանի վրա: Հայաստանի ապագան է դրված սեղանին: Գալիք սերունդներին բաժին է հասնելու այն Հայաստանը, որը մենք կառուցում ենք հիմա: Իրականում, նույնիսկ ավելի ֆունդամենտալ առումով, այն որոշումները, որոնք մենք կայացնում ենք այսօր, կազդեն ոչ միայն գալիք սերունդների վրա, այլ նաև կկանխորոշեն, թե կլինի՞ արդյոք Հայաստանի Հանրապետություն ապագայում: Անկախությունն ու ինքնիշխանությունն այժմ վտանգված են, և իրականում ընտրությունների այս գալիք շրջանը հանդիսանում է կարևոր և շատ էական սահմանագիծ, թե ինչպիսի Հայաստան մենք կունենանք ապագայում։ Արդյո՞ք կկարողանանք Հայաստանը պահպանել անկախ և կերտել ավելի հզոր Հայաստան:
Եթերում էր «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդաշարը: Շնորհակալություն մեզ դիտելու համար և մինչ հաջորդ հանդիպում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում