Monday, 20 07 2026
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը

Հայաստանի հավաքականի իրական դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ աստիճանով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում և հիմնա գտնվում է 91-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին մեր ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մրցակցի հարկի տակ ոչ-ոքի 1։1 էր խաղացել Թուրքիայի հետ, այնուհետև Երևանում 0։1 հաշվով զիջել Խորվաթիային։ Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովին նշանակումից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային համար սկսվեց մի նոր ժամանակաշրջան։ Պետրակովի որակների և այլ թիմերում կատարած աշխատանքի մասին շատ է խոսվել։ Հասկանանք սակայն, թե ինչ վիճակում է ուկրաինացի մասնագետն, այսպես ասած ընդունել Հայաստանի հավաքականը։ ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում մենք շարունակում ենք զիջել այնպիսի հավաքականների, ինչպիսիք են, օրինակ, Ուգանդան, Օմանը, Կաբո Վերդեն,․․․։ Տարիներ շարունակ, երբ մեր հավաքականը նահանջում էր ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, բոլորը պնդում էին, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցի վարկանիշային ցուցակը չի արտացոլում իրական պատկերը: Շատերը հիմա էլ այն կարծիքին են, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցը սխալ հաշվարկ է կատարում և օբյեկտիվորեն չի բաշխում միավորներն ազգային հավաքականներին:

Տարիներ առաջ, սակայն, երբ մեր հավաքականը հայտնվեց 30-րդ հորիզոնականում, հպարտանում էինք, նույնիսկ «գլուխ գովում»: Այսինքն՝ դասակարգման այս աղյուսակին շատերը վերաբերվում են այնպես, ինչպես ձեռք է տալիս, ըստ իրավիճակի: Մինչև Նորվեգիայի հետ հայտնի հանդիպումը երկրպագուների հիմնական մասը վստահ էր, որ մեր հավաքականը կջախջախի վերը թվարկած հավաքականներին: Հիմա արդեն նման համոզմունք ունեցող մարդկանց թիվը այնքան էլ մեծ չէ: Այո, ներկայիս հավաքականը Օմանի հետ մրցելու ամենայն հավանականությամբ կհաղթի, բայց դա չի նշանակում, որ այս պահին արժանի ենք դասակարգման աղյուսակում այս երկրի հավաքականից ավելի բարձր դիրք ունենալուն: Մինչև հունիսին տեղի ունեցած Ուելսի դեմ մրցավեճը Հայաստանի հավաքականին չէր հաջղվել հաղթել 9 հանդիպումներում ինչը խայտառակ արդյունք է։ Մինչև Ալեքսանդր Պետրակովի գալը Հայաստանի հավաքականն այն աստիճան անհաջող էր ելույթ ունեցել, որ վարկանիշից դժգոհելու մասին այս պահին էլ խոսելու իրավունք ուղղակի չունենք: Եվրոպայի կտրվածքով կարող ենք ասել, որ ամենաթույլերից մեկն էինք: 2018 թվականին չկարողացանք հաղթել Մալթային, ոչ-ոքի խաղացինք Լիխտենշտեյնի հետ, պարտվեցինք Ջիբրալթարին: Նախորդ ընտրական փուլում կրկին մրցեցինք Լիխտենշտեյնի հետ: Մեկնարկային խաղում հաղթեցինք, և թվում էր, թե սայլը տեղից շարժվում է։ Երևանյան մրցավեճում սակայն Լիխտենշտեյնի հետ կրկին ոչ-ոքի խաղացինք:

Հնարավոր է՝ շատերը չհամաձայնեն, բայց ՖԻՖԱ-ի դասակարգման 91-րդ հորիզոնականը արտացոլում է մեր հավաքականի իրական դիրքը համաշխարհային ֆուտբոլում: Ավելին, այսօր աշխարհում մատների վրա կարելի է հաշվել այն հավաքականներին, որոնք երկու տարվա ընթացքում երկու անգամ 9 գնդակ են բաց թողել: Եվրոպայում, բացի Հայաստանից, 9 գնդակ ընդունել է միայն Սան Մարինոյի կիսապրոֆեսիոնալ հավաքականը:Չի բացառվում, որ եթե հանդես գայինք ասիական գոտում, այսօր դասակարգման աղյուսակում լինեինք ավելի բարձր դիրքերում:

Այսինքն՝ որակապես ավելի ցածր հարթության վրա գրանցելով ավելի բարձր արդյունքներ՝ ընդհանուր հաշվարկում ավելի բարձր տեղում կհայտնվեինք: ՖԻՖԱ-ի ցուցակում Հայաստանից ավելի լավ դիրքում գտնվող ոչ եվրոպական հավաքականները ցույց են տվել արդյունք: Օբյեկտիվորեն նրանք արժանի են մեզնից ավելի բարձր հորիզոնականում լինելու: Ի տարբերություն օրինակ Ղրղզստանի կամ Պաղեստինի՝ մենք արդյունք չենք գրանցում։

Խայտառակ պատկերը տեսնելուց հետո Պետրակովը համաձայնե գլխավորել մեր հավաքականը։ Ուլեսին և Լատվիային հաղթելուց հետո կարելի է ասել տեղի ունեցավ բեկում։ Մեզ հաջողվեց որոշակի առաջընթաց գրանցել նաև ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Շոշափելի վերելք գրացելու համար անհրաժեշտ է շարունակել լավ ֆուտբոլ ցուցադրել ինչը արդյունքի հասնելու գլխավոր գրավականն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում