Թալիբները մինչև 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն առաջարկել էին ԱՄՆ-ին համատեղ դատել «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենին, իսկ դատը պետք է իրականացնեին Իսլամական համագործակցության կազմակերպության միջնորդությամբ: Այս մասին Al-Jazeera հեռուստաալիքին ասել է թալիբների ռեժիմի վերջին արտգործնախարար Վաքիլ Ահմադ Մութավաքիլը:
Մութավաքիլն ասել է, որ թալիբների ռեժիմը մի քանի տարբերակներ է ներկայացրել ԱՄՆ-ին, սակայն պաշտոնական Վաշինգտոնը միշտ պահանջել է Բեն Լադենի արտահանձնումը՝ առանց որևէ նախապայմանի: Նախկին նախարարը նաև ասել է, որ այդ ժամանակ «Թալիբանը» հարաբերություններ չուներ ԱՄՆ-ի հետ և չէր կարող նման քայլի գնալ:
Թալիբների առաջարկի մասին հայտարարությունը հաստատել է նաև այն ժամանակ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ռոբերտ Գրենյերը` հավելելով, որ ամերիկացիները չեն վստահել թալիբների ռեժիմին և համարել են դա նրանց կողմից կազմակերպվող ծուղակ:









































