Քիչ առաջ Մոսկվայի Վիշնևսկու անվան հիվանդանոցում մահացել է Յարոսլավլում ավիավթարից հետո «Լոկոմոտիվի» միակ կենդանի մնացած հոկեյիստը` Ալեքսանդր Գալիմովը: «Սեպտեմբերի 12-ի առավոտյան, չնայած ժամանակակից բոլոր հնարավոր մեթոդների կիառմամբ իրականացվող թերապիային, Վիշնևսկու անվան ինստիտուտի այրվածքաբանության կենտրոնում մահացել է Ալեքսանդր Գալիմովը, որը ստացել էր կայքնի հետ անհամատեղելի այրվածքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Հիշեցնենք, որ Յարոսլավլում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը 43 էր: Կենդանի էին մնացել միայն Գալիմովն ու բորտուղեկցորդը, որոնց ծանրագույն վիճակում տեղափոխել էին Մոսկվա: Բորտուղեկցորդի վիճակը, ըստ բժիշկների, միջին ծանրության է:








































