Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգ»-ը մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով պարտության մատնեց մրցաշարային աղյուսակը եզրափակող Կիևի «Օբոլոն»-ին և վաստակած 10 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական:
Հանդիպման 63-րդ րոպեին միակ գոլի հեղինակը դարձավ Հայաստանի հավաքականի և «Մետալուրգ»-ի հարձակվող Գևորգ Ղազարյանը, ով պաշտոնական խաղերում իր առաջին գոլը խփեց ուկրաինական ակումբի կազմում:
«Մետալուրգ»-ում հանդես եկող Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստներից Մարկոս Պիզելլին խաղադաշտ մտավ 60-րդ րոպեին, իսկ Կառլեն Մկրտչյանը վնասվածքի պատճառով ընդգրկված չէր թիմի հայտացուցակում:









































