Վեթինգի հնարավորությունը կորցրել ենք․ այն բովանդակությունը, որը քննարկել էինք 2018-ին, հիմա հնարավոր չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Տիգրան Եգորյանը:
Եգորյանի խոսքով՝ 2018-ին քննարկված վեթինգի հնարավորությունն հիմա արդեն հնարավոր չէ․ «Ծախսելով ու վատնելով ռեսուրսը՝ ունենք այն վիճակը, որը սպառնալիք է դեմոկրատական պրոցեսներին: Դատական համակարգը պետք է մաքրվեր այն դատավորներից, որոնք շարունակաբար հանդիսացել են ՀՀ իրավունքների խախտման սպասարկողներ: Դատական բարեփոխումների համար պետք է բավարար ջանք և ռացիոնալ խոսակցություն»:
Փաստաբանը կարծում է, որ մյուս ոլորտներում բարեփոխումները չեն ստացվում դատական իշխանության վերածննդի ձախողման հետևանքով:








































