Վրաստանի Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջանանում սողանքի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմել է 20։ Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Ըստ վերջին տեղեկատվության՝ տարերքի հետևանքով անհետ կորած է համարվում 33 մարդ, որոնցից, այսօր առավոտյան թարմացված տվյալներով, հայտնաբերվել է 20 մարդու մարմին», – ճեպազրույցում հայտարարել է Պապուաշվիլին։









































