NBC հեռուստաալիքի Twitter միկրոբլոգերի կայքում լրատվական բաժնի էջը կոտրելուց հետո էջին հետևող 129 հազար օգտատերեր հաղորդագրություն են ստացել, որ Նյու Յորքում տեղի է ունեցել ահաբեկչություն: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
«4782 ավիաչվերթի հետ կապ չկա, հնարավոր է այն առևանգված է: Ինքնաթիռը հենց նոր ընկել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայրում: Սա կատակ չէ: Մենք փորձում ենք նկարահանող խմբեր ուղարկել ահաբեկչության վայր»,- գրված է եղել հաղորդագրության մեջ:
Հայտնի է, որ այս գործողության համար պատասխանատվությունը ստանձնել է The Script Kiddies ցանցահենային խումբը, որը դրա մասին հայտարարել է Twitter-ի իր էջում:









































