Բրյուսելը դիտարկում է Ուկրաինա ռազմական հրահանգիչներ ուղարկելու հարցը։ Այս մասին հայտնում է իսպանական El País թերթը՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտական ծառայության ներքին փաստաթուղթը։
Հրատարակության համաձայն՝ ԵՄ-ն նախատեսում է ավելի շատ ջանքեր գործադրել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման և համայնքի անդամ երկրների կողմից առաջադեմ սպառազինությունների համակարգերի համաֆինանսավորման համար՝ ներառյալ հրթիռներն ու կործանիչները: