Հայաստանում մամուլի հիմնական խնդիրներն են փոքր շուկան, գովազդային սահմանափակ աղբյուրները և դաշտի ծայրաստիճան քաղաքականացված լինելը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանը:
Պապյանի խոսքով՝ Հայաստանում մամուլի անկախության համար բավականին շատ նախադրյալներ կան, սակայն հետևողականորեն ջախջախվում են․ «Հայաստանյան մամուլը միատարր չէ, համայնքը շատ բևեռացված է»:
Պապյանը նաև նշեց, որ ԵՄԱ ռազմավարությունն է, որ ԶԼՄ-ների ինքնակարգավորման դաշտը զարգանա․ «Մեդիան պետք է օգնի իշխանությանը՝ ծառայի պահապան շան դեր: Լրագրողը պետք է հնարավորություն ստանա առանց խոչընդոտի աշխատել: Մեդիան չպետք է լինի սանձարձակ, պետք է կատարի պահապան շան դեր»:









































