Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի նախագահները նամակ են գրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ նախազգուշացնելով Ենս Ստոլտենբերգին Բելառուսից ապագա սպառնալիքների մասին։
«Ռուսաստանի և Բելառուսի միջև համագործակցությունը վատթարացրել է տարածաշրջանի և եվրատլանտյան տարածքի անվտանգությունը»,- գրում են Գիտանաս Նաուսեդան, Անջեյ Դուդան և Էգիլս Լևիտան։
Երեք երկրների նախագահները հայտարարում են, որ Ռուսաստանն օգտագործում է Բելառուսի տարածքն ու նրա ռեսուրսները Ուկրաինայի դեմ անօրինական, ագրեսիվ պատերազմի համար։








































