2023-ին Հայաստան այցելած 630 հազար զբոսաշրջիկների թիվը մոտ 35 տոկոսով ավելի է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Դա թույլ է տալիս ենթադրել, որ զբոսաշրջության առումով այս տարի տարի կլինի ռեկորդային տարի, եթե, զգալի կամ լուրջ խոչընդոտներ չլինեն: Այս մասին հայտարարել է էոկոնոմիկայի նախարարը: 2022-ին Հայաստան է այցելել 1 միլիոն 666 հազար զբոսաշրջիկ, ինչը, ըստ պաշտոնական տվյալների, ռեկորդային ցուցանիշ է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» ՀԿ նախագահ Մեխակ Ապրեսյանի և «Բեստ տուր» ընկերության ղեկավար Սոֆի Հովհաննիսյանի հետ:










































