Երասխի մետալուրգիական գործարանի կառուցումը դրական է, դա կարող է ավելացնել պետբյուջեի եկամուտները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը:
Տնտեսագետը հույս ունի, որ Երասխի ուղղությամբ կրակոցները ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցություն չեն ունենա․ «Երկիր մոլորակի վրա ռեսուրսները նվազում են․Կարևոր է՝ փոքր և բաց տնտեսություն ունեցող երկրները ինչպիսի դիրքորոշում ունեն: Փոփոխությունների այս փուլում Հայաստանը պետք է ճիշտ դիրքորոշվի, դաշնակից պետությունների որոնի: ՀՀ տնտեսական զարգացման կարևոր հիմնախնդիրներից է՝ տարբեր տնտեսական միությունների մեջ լինել: Հայաստանը միայն ԵԱՏՄ անդամ է, կարևոր է լինել նաև այլ տնտեսական միությունների անդամ»:









































