AZAT MARD բրենդը ARARAT կոնյակի հետ համագործակցության շրջանակներում ներկայացնում է սահմանափակ թողարկման հատուկ շապիկները, որոնք ամփոփում են Հայաստանն իր գունավառ և առատաձեռն բնությամբ՝ ARARAT լեգենդար հայկական կոնյակի հայրենիքը։ AZAT MARD-ի շապիկները հասանելի են լինելու միայն ARARAT թանգարանի խանութ-սրահում և AZAT MARD բրենդի կայքում: Այս համագործակցությունն առաջինն է իր տեսակով, որը միավորել է շապիկների դիզայնն ու ARARAT-ից ոգեշնչված եզակի, վառ պրինտները։
Երևանի կոնյակի գործարանի բիզնեսի զարգացման ղեկավար Հարություն Իսայանի խոսքով՝ 136-ամյա ժառանգությամբ ARARAT-ը ժամանակակից բրենդ է, երտասարդ բրենդ է, և մենք մինշտ պատրաստ ենք նոր տարածքներ ուսումնասիրել, ներգրավել նոր սպառողների: Ես համոզված եմ, որ համագործակցությունը ԱԶԱՏ ՄԱՐԴ-ի հետ կբացի թե մեզ համար թե բրենդի: Հպարտ եմ, որ մեր սպառողները լայն շրջանակից են, երիտասարդներ և տրիքով մարդիկ, ովքեր գնահատում են մեր դասական շարքը: Նաև ազատ մարդու հետ համագործակցությունը միտված է երիտասարդ սպառողներին նրգրավելու:
Ինչպես նշում է AZAT MARD-ի համահինադիր Գարեն Չոբանյանը, ապրանքանիշի ստեղծումից ի վեր իրենց հիմնական նպատակն է եղել սերտորեն համագործակցել հայկական ընկերությունների հետ, որոնք համահունչ են ապրանքանիշի արժեքներին: ARARAT կոնյակը դեռ վաղուց եղել է իր և յուրաքանչյուր հայ ընտանիքի տան գողտրիկ անկյուններում պահած ապրանքանիշերից մեկը։ Այն մշտապես հիանալի նվեր է եղել հարազատների և մտերիմների համար։ Մեծ պատիվ է համագործակցել նման խորհրդանշական ընկերության հետ և նախաձեռնել այս կատարյալ համագործակցությունը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։










































