Ներքին անհանգստություն ունեմ, ՌԴ-ի և Իրանի միջև ստորագրած համաձայնագրով Հայաստանը գործընթացից դուրս է մնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը:
Քոչինյանի խոսքով` հաղորդակցության ուղիները մեր արյունատար երակներն են, որոնք պետք է միշտ առողջ լինեն. «Եթե երկաթուղային հաղորդակցությունը աշխատի, ապա ավտոմոբիլային ճանապարհով հաղորդակցությունը մեծ ծավալներ չի ստանա: «Հյուսիս-հարավ»-ը մեզ համար է առաջնահերթ կարևոր»:









































