Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է հռչակագիր, որում աջակցում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու քայլին, այս մասին գրում է «Եվրոպեյսկայա պրավդան»։
Հռչակագրի համաձայն՝ Ֆրանսիան շարունակում է կենտրոնանալ Ուկրաինային ուղղակի աջակցության վրա։
«Համատեղ հռչակագիրը հնարավորություն տվեց ուժեղացնել Ուկրաինայի աջակցությունը եվրատլանտյան ուղղությամբ մեկ այլ ուժեղ ձայնով»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
Հիշեցնենք, մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գտնվել է Իտալիայում և Գերմանիայում, որտեղ նմանատիպ հռչակագիր է ստորագրել երկրների ղեկավարների հետ։ Ֆրանսիայից հետո այսօր Զելենսկին նախատեսում է այցելել Լոնդոն։









































