Արցախում ինչ կատարվում է, Մոսկվայի հրամանով է․ եռացող կաթսայից գոլորշի են բաց թողնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախյան շարժման մասնակից, հասարակական գործիչ Գագիկ Ավանեսյանը:
Ավանեսյանի խոսքով՝ Լենցովի անարդյունք բանակցությունները սպասելի էր․ «Արցախը Ադրբեջանի կազմում ապրելու դառը փորձ ունի:26 տարի ՌԴ-ի կողմից բանակցություններին չենք տեսել կառուցողական մոտեցում: ՌԴ-ի ոչ կառուցողական և Ադրբեջանին զինելու քաղաքականությունը հանգեցրեց 2020-ի պատերազմին: Արցախի անվտանգության ռեալ ապահովումը այն կլինի, երբ համանախագահող մյուս երկրների զորքը ևս գա այստեղ»:










































