Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայտարարությունը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԻ ԸՆՏՐՈՎԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Ս.թ. մարտի 31-ին ՀՀ ազգային ժողովի իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները տեղեկություններ տարածեցին այն մասին, որ նույն օրը Ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ընթացքում պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, ինչի հետևանքով վերջինս վնասվածք է ստացել:

Դրանից երկու օր անց սփյուռքահայ Կարեն Մկրտչյանի կողմից սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր թիկնապահներին կարգադրել է բռնել Մկրտչյանին և թքել է վերջինիս վրա այն բանից հետո, երբ Մկրտչյանն ԱԺ նախագահին «դավաճան» է անվանել։ Ալեն Սիմոնյանը ոչ միայն չհերքեց այս տեղեկությունները, այլև անուղղակիորեն հաստատեց դրանք, նախ` այդ կապակցությամբ արդարացման, իսկ հետո` ներողության տեքստեր տարածելով սոցիալական ցանցերում:

Մինչ առաջին միջադեպի հետ կապված քրեադատավարական գործընթացներն իրենց սպասեցնել չտվեցին, և արդեն ս. թ. ապրիլի 12-ին ՀՀ գլխավոր դատախազը ներկայացավ Ազգային ժողով պատգամավոր Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, երկրորդ դեպքում նույն Գլխավոր դատախազը ցուցաբերում է ակնհայտ անգործություն, և չկա որևէ նշան, որ երկրորդ միջադեպը ևս, առերևույթ հանցակազմի նշաններ պարունակելով հանդերձ, կստանա պատշաճ քրեաիրավական գնահատական: Նշաններ չկան նաև, որ այս հարցով կզբաղվի Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը:

Եվրամիություն — Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայկական կողմը հիշեցնում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի` մարդը բարձրագույն արժեք է, իսկ մարդու անօտարելի արժանապատվությունը` մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը: Ըստ այդմ` մարդու արժանապատվությունն է ընկած Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձի մասնավոր կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիությունը, ինչպես նաև անձի նկատմամբ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքի հիմքում։ Բոլոր իրավունքները համընդհանուր են, անբաժանելի, փոխկախյալ և փոխկապված, և չկան պաշտպանության ենթակա ավելի կամ պակաս կարևոր իրավունքներ: Կարևոր է ընդգծել նաև, որ մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքը Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի 2-րդ հոդվածով ամրագրված է որպես Համաձայնագրի էական բաղադրիչ:

Հաշվի առնելով վերոգրյալը` ԵՄ — Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայկական կողմը հորդորում է Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին, այդ թվում՝ Գլխավոր դատախազին քրեական վարույթ նախաձեռնել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ` այդպիսով բացառելով Հայաստանի Հանրապետությունում ընտրովի արդարադատության իրականացումը:

Տեղեկանք․

Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության Պլատֆորմը մարմին է, որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ- CEPA) 366 հոդվածին համապատասխան։

Այն հնարավորություն է տալիս երկու կողմերի քաղհասարակության կազմակերպություններին իրենց ներդրումն ունենալ Համաձայնագրի կիրարկմանը՝ քաղհասարակության գիտելիքներն ու փորձը որոշում կայացնողներին տրամադրելու, ՀԸԳՀ-ով նախանշված բարեփոխումները մշտադիտարկելու միջոցով, իրականացման ամբողջ ընթացքում տեղեկացնելով շահագրգիռ անձանց լայն շրջանակներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում