Thursday, 02 07 2026
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»

ԵՄ-ն Բաքվին հասկացնում է՝ հայտնվելու են Կոսովոյի սցենարի ներքո

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն խստորեն դատապարտել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերի հայտարարությունը, որ հայերի կարծիքով՝ Ադրբեջանը հարձակման է պատրաստվում 2023 թվականի գարնանը։

«Մենք խստորեն դատապարտում ենք այն փաստը, որ ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը, հիմնվելով հայկական կողմի կեղծ և զրպարտչական հայտարարությունների վրա, կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն իբր պատրաստվում է հարձակման, և ներկայացրել, թե ԵՄ առաքելության հիմնական խնդիրը Հայաստանը Ադրբեջանից պաշտպանելն է», – ասել է Հաջիզադեն:

«Մենք բազմիցս ընդգծել ենք այս առաքելության չարաշահումները կանխելու անհրաժեշտությունը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելուն», – նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը իր մեկնաբանության մեջ։

Նրա խոսքով՝ «ԵՄ առաքելությունը չպետք է ենթարկվի կեղծ ու զրպարտչական հայտարարություններին և պետք է գործի իր մանդատի համաձայն»։

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը, մինչդեռ, ոչ թե ասել է, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման, այլ՝ «շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանի կողմից գարնանը հարձակում կլինի»: «Եթե դա տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողված է», – ընդգծել է Ռիթերը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը հիշեցնում է՝ մարտի 15-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձևեր Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ. «Ըստ այդ բանաձևերի՝ այն մասը, որը վերաբերում է արցախյան կարգավորմանը, որը նույնաբովանդակ է երկու բանաձերի  մեջ, ներառում է 29 կետ։ Սրանցից, իմ կարծիքով, կարևորն այն է, որ Եվրամիության 27 պետությունները գտնում են, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ու ճանաչում են ինքնորոշման իրավունքի սկզբունքը որպես կարգավորման համար գլխավոր սկզբունքներից մեկը, ի թիվս ուժի չգործադրման ու տարածքային ամբողջականության հարգման սկզբունքների։ Համարում են, որ կարգավորումը պետք է լինի «Մադրիդյան սզկբունքների» հիման վրա, այսինքն՝ հանրաքվեի միջոցով որոշվի Արցախի կարգավիճակը, նաև համարում են, որ հայերը պետք է հետ վերադառնան վերջին պատերազմի արդյունքում իրենց լքված տները։ Խոսքը գնում է ոչ միայն Արցախի տարածքի՝ Շուշիի, Հադրութի, նախկին ԼՂԻՄ-ի տարածքի, այլ նաև Քարվաճառի տարածքի մասին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ Եվրոպական միությունը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, արձանագրել է, որ Ադրբեջանն է սանձազերծել 2020 թվականի պատերազմը, Ադրբեջանից խստորեն պահանջել էր և՛ վերականգնել Լաչինի միջանցքի ազատ  աշխատանքը, և՛ վերադարձնել նաև հայ գերին, զերծ մնալ ռազմական ուժի դրսևորումներից.«Այս ամբողջն իհարկե զարյույթ պետք է առաջանար Ադրբեջանում։ Բնականաբար առաջացան այդ մտահոգությունները, որ Եվրամիության կողմից ընդունված բանաձևեին ի պատասխան, Ադրբեջանը նորից կարող է սանձազերծել պատերազմ։ Դրանով է պայմանավորված առաքելության ղեկավարի հայտարարությունը՝  առ այն, որ այդ առաքելության նպատակն է Ադրբեջանին զուսպ պահել և ըստ էության Ադրբեջանին արդեն մատնացույց է արված, որ Ադրբեջանի ղեկավարը հայտնվում է Կոսովոյի սցենարի ներքո և որ միջազգային հանրությունն ու եվրոպական պետությունները ներկայացնում են պահանջ։ Եթե ավտորիտար ղեկավարությունն այդ պահանջը չի կատարում, ապա որոշ ժամանակ անց արդեն տեղի է ունենալու ռազմական, ուժային միջամտություն»։

Մեր այն դիտարկմանը, թե Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր առաջին զոհն արդեն Երասխի ուղղությամբ եղել է, ինչպիսի՞ մարտավարություն պետք է ցույց տա ԵՄ-ն,  քաղաքագետն արձագանքեց. «Այս ամենը այն փաստային հիմքերն են, որ Եվրամիության պետությունների կողմից  բերելու են ռազմական միջամտության»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում