Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Երևանի քաղաքապետարանի կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ, ՔՊ-ական Տարոն Միրոյանին։ Վերջինս հարցաքննվել է։ Civic.am-ի տվյալներով Տարոն Միրոյանը կասկածվում է նույն արարքի մեջ, որով ձերբակալվել էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։
Բացառված չէ, որ Միրոյանին մոտ ժամերի ընթացքում մեղադրանք առաջադրվի։









































