Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը այսօր կայանալիք «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Սլովակիայի հետ հանդիպման նախօրեին նշել է, որ Հայաստանի ընտրանին միայն հաղթանակի է տրամադրված:
«Մենք միայն հաղթանակի ենք տրամադրված, և միայն նման մարտավարությունը մեր թիմին նոր հաջողություններ կբերի: Գիտենք, որ մրցակիցն ուժեղ է և հարգում ենք սլովակներին, սակայն չենք պատրաստվում խաղադաշտում զիջումների գնալ»,- 24-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: