Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը ծառայապետ է որոնում համացանցում, որի մասին հայտարարությունը տեղադրվել է Բուքինգհեմյան պալատի կայքում: «Դուք լի եք խանդավառությամբ և ոգևորությամբ, աշխատում եք հասարակական սնունդի բնագավառում և հյուրասեր եք, սակայն նոր մարտահրավերնե՞ր եք փնտրում: Մենք հրավիրում ենք ծառայապետին միանալ մեր հմուտ թիմին», – ասված է հայտարարության մեջ:
Նոր ծառայապետը կարող է ստանալ 15 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ և կացարան, որը հնարավոր է լինի հենց Բուքինգհեմյան պալատում: Բրիտանական թագուհու տան ծառայապետի թեկնածուն պետք է լինի հյուրասեր, ինչպես նաև ունենա այս ոլորտում աշխատելու փորձ:
Ինչպես հետևում է հայտարարությունից, Բուքինգհեմում ցանկանում են տեսնել աշխատասեր, նախաձեռնող աշխատակցի, որը պատրաստ կլինի սովորելու և աշխատելու թիմում: Շաբաթական նախատեսված է 45 աշխատանքային ժամ:
Հայտարարությանը խնդրվում է պատասխանել այն մարդկանց, որոնք կարող են տարվա մեջ երեք ամսով դուրս գալ Լոնդոնից և աշխատել թագավորական մյուս նստավայրերում: Մեծ Բրիտանիայի թագուհին սովորել է օգտվել համացանցից 80 տարեկանում: Նա մշտապես նամակագրական կապերի մեջ է իր թոռների հետ, և առաջին միապետն է, ով իր էջն է բացել YouTube կայքում:









































