Wednesday, 29 05 2024
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է հաշմանդամություն ունեցող երեխաներին սոցիալ- վերականգնողական ծառայություններ մատուցող «Լուսէ» վերականգնողական կենտրոն
Գազայում ռազմական գործողությունները կշարունակվեն ևս առնվազն 7 ամիս. Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական
20:30
Երևանի քաղաքապետարանն ու Թուրքմենստանի դեսպանատունը կազմակերպում են հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար
Գնել Սանոսյանը ներկայացրեց աղետի գոտում իրականացված աշխատանքները
20:10
Բլինքենը ժամանել է Մոլդովա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է բանակցություններ վարել Իսրայելի հետ, քանի դեռ չի դադարեցվել գործողությունը Ռաֆահում
Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից հետո տարհանվել է 443 մարդ. 141 բնակիչ շարունակում է մնալ Սանահին կայարան բնակավայրում
Վստահ եմ, որ դրանք ՀՀ դե-յուրե տարածքներ չէին․ ԳՇ պետը՝ Տավուշի հատվածում սահմանազատման մասին
Սուրեն Պապիկյանը ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրենի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր
Նոյեմբերյանում ապրիլի 23–ին տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը 5 անձի մասով ավարտվել է
19:10
Շվեդիան 1,16 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Կաթողիկոսին թույլ չեն տվել բարձրանալ՝ պետական արարողակարգի պահանջով. ՆԳ փոխնախարար
Հող հանձնելու հարցադրում ինձ մի արեք, ես քաղաքացիական ենթակառուցվածքի խնդիր չեմ լուծում
Բագրատ Գալստանյանի և ոստիկանապետի վեճը՝ ՆԳՆ շենքի մոտ
Դատարանը քննել է Սեյրան Օհանյանի եւ մեկ տասնյակ այլ անձանց դեմ հարուցված գործը
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:00
Բորելը հայտարարել է պաշտպանական համագործակցության համաշխարհային ցանց ստեղծելու պլանների մասին
Վստահ եմ՝ դրանք ՀՀ դե յուրե տարածքներից չէին․ ԳՇ պետ
Եթե սրբազան շարժում է, ուրեմն ոստիկանությանն էլ սրբազան ծառայություն է. Անդրանիկ Քոչարյան
Ինչու՞ չի եկել Վահե՛ Ղազարյանը. վեճ` իշխանության և ընդդիմության միջև ԱԺ-ում
18:40
Հարավաֆրիկյան Հանրապետությունում նոր խորհրդարան են ընտրում
18:30
Լեհաստանը մտադիր է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծել լեհ զինվորի դանակահարությունից հետո
18:20
Լեհաստանը դեմ չէ, որ Ուկրաինան իր մատակարարած զենքով հարվածի Ռուսաստանի տարածքի օբյեկտներին
18:13
Տավուշում և Լոռիում Ucom շարժական կապը վերականգնվել է
18:10
Նյու Դելիում ռեկորդային` 49,9 աստիճան շոգ է գրանցվել
Երեւանին հաջողվու՞մ է հակակշռել աշխարհաքաղաքական «մեխը»
17:50
Իսպանիան ետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից
Մեհրաբյան Online
Էրդողանը Նեթանյահուին մոլագար է անվանել

Դատարկվող պետությունն ու լցվող բաժակները

Եթե ուշադրությամբ հետևենք Հայաստանի այսպես կոչված ներքաղաքական կյանքի հետագծին, ապա հազվադեպ, լոկալ, կարճատև բացառություններով հանդերձ, այդ ներքաղաքական կյանքի այսպես ասած առանցքում եղել են ոչ թե բովանդակային քննարկումները և գաղափարական, արժեքային պատասխանատու քաղաքական կոնցեպտները, այլ՝ «հայրենասիրությունը», «հայրենիքը փրկելու» հռչակագրերը: Ոչ ավելի:

Թվում է, որ սա քաղաքական տեխնոլոգիա է, որը հանրությանը, առավել ևս մի շարք առումներով վատ ապրող, անարդարության, կոռուպցիայի և այլնի բախվող հանրությանը ընտրակեղծարար իշխանությունների դեմ մոբիլիզացնելու լավագույն և ամենաարդյունավետ միջոցն էր: Եվ շատ առումներով սա գուցե նաև հիմնավորվել է հընթացս: Սակայն, եթե առանձին քաղաքական խմբերի համար սա եղել է շատ, թե քիչ արդյունավետ միջոց, և անգամ այսօր է դիտվում այդպիսին, ապա պետական զարգացման և հասարակական-քաղաքական առողջության տեսանկյունից սա եղել է ոչ այլ բան, քան քաղցկեղային գոյացություն, չարորակ գոյացություն, որը մետաստազներով ուղղակի ծածկել է հանրային, քաղաքական օրգանիզմն ու միտքը:

Հետևանքը այն է, որ մեզանում քաղաքականության բովանդակությունը «հայրենասիրությունն» է, քննարկումների բովանդակությունը՝ «հայրենասիրությունն» է, մինչդեռ մեր շուրջբոլորը զբաղված են քաղաքականությամբ, որովհետև քաղաքականությունն էլ աշխատանք է, որը իրականում դարձյալ միայն քաղաքական նկատառումներով է քարոզչական տիրույթներում հակադրվում բարոյականությանը:

Իրականում, քաղաքականությունը գործունեության տիրույթ է, ինչպես բոլոր տիրույթները, որտեղ կա թե բարոյական, թե անբարո սեգմենտ: Որևէ մեկը չի կարող միամտություն ունենալ պատկերացնելու կամ մտածելու, թե կարող է լինել գործունեության «սուրբ» տիրույթ, բացարձակ ստերիլ գոտի թե ֆիզիկական, թե հոգեբանական իմաստով:

Այսօր այդ առումով մարդկությունը պատրանք չունի անգամ եկեղեցիների, կրոնական կազմակերպությունների առումով, ուր մնաց՝ քաղաքականության: Այդ ամենով հանդերձ, քաղաքականության այդպիսի «պատկերացումներ» խթանվում են նաև քաղաքականապես չկայացած, քաղաքական արդիականացում չապրող հասարակությունների մոտ՝ հենց քաղաքականությունից հիասթափեցնելու, այդ արդիականացման հնարավորությունը առավել հեռու վանելու և հասարակական-քաղաքական օրգանիզմը միայն «հայրենասիրական» քննարկումների ու մրցակցության պարապ դաշտում պահելու համար: Որովհետև, իսկական հայրենասիրությունը, ինչքան էլ չհնչի տրիվիալ՝ դա ամեն մարդու սեփական գործով բարեխիղճ զբաղվելն է, այդ թվում նաև քաղաքականությամբ՝ քաղգործիչների, հասարակական-քաղաքական միավորների համար: Եվ ավելին, քաղաքականությունը ըստ էության կենսագործունեության այն դաշտն է, որ առավել մեծ ազդեցություն ունի հանրային և պետական կենսագործունեության մյուս ուղղությունների վրա, ընդհանրապես միջավայրի վրա:

Հետևաբար պետական զարգացման, դիմադրունակության, ընդհուպ ազգային անվտանգության առումով առավել քան կարևոր է, որ քաղաքականության մեջ գտնվողները զբաղվեն քաղաքականությամբ, այսինքն իրենց գործով, և դա է լինելու իսկական ու արդյունավետ հայրենասիրությունը, այլ ոչ «հայրենասիրական ճառերի» մրցակցությամբ, որոնք իրականում դատարկում են հասարակայան-քաղաքական, պետական օրգանիզմը բովանդակությունից, դատարկում են պետությունը մարդկանցից և լցնում միայն բաժակները՝ հայրենասիրական նոր կենացների, երգերի ու ճառերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում