Սեպտեմբերի 7-ին Երևան է ժամանելու Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով Բրյուսելում իր թղթակցին: Լեֆորը Երևանում կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահի, արտգործնախարարի և Ազգային ժողովի նախագահի հետ:
Հայաստանը դիվանագետի համար կլինի երրորդ կանգառը, մինչ Երևան ժամանելը նա այցելելու է Բաքու, ապա` Թբիլիսի:
Ֆիլիպ Լեֆորը նշանակվել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ 2011 թ. սեպտեմբերի 1-ին` այդ պաշտոնում փոխարինելով Փիթեր Սեմնեբիին և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելին: Լեֆորը 2004-2007 թվականներին Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն էր Վրաստանում:









































