Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Գարեգին Բ-ի խոսքը ԼՂՀ հռչակման 20-ամյակի առիթով

Սեպտեմբերի 2-ին, Արցախում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումներին:
Ստորև ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը` ասված Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի առիթով:

Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության տիար Բակո Սահակյան,

Մեծարգո վաստակյալ նախագահներ տիար Ռոբերտ Քոչարյան և տիար Արկադի Ղուկասյան,

Հարգարժան պետական այրեր,

Գերաշնորհ և հոգեշնորհ հոգևոր հայրեր,

Սիրելի հավատավոր ժողովուրդ.

Լուսավոր ու պայծառ օր է այսօր, պարծանքով ու հպարտության զգացումով, Հայրենյաց սիրով, նոր հույսերով ու տեսիլքներով լեցուն օր, որի խորհուրդը Արցախի ազատ երկնքի ներքո համախմբել է մեզ և միավորել է համայն մեր ժողովրդին: Այսօր տոնական խնդությամբ է համակված հայության հոգին` միավորված ու միասնական ինչպես Արցախի ազատագրության օրերին, այնպես և այս սուրբ ու նվիրական հողում ծնունդ առած Հանրապետության պաշտպանության ու զորացման հետագա տարիներին:

1988 թ. Արցախը արտահայտեց իր ազատ հողում ազատ ապրելու կամքը մեր ժողովրդի: Արցախյան պայքարով զարթնեց ու ամրապնդվեց հաղթանակելու և իր նոր կյանքը կառուցելու մեր ժողովրդի հավատը: Արցախում պարզված ազատության դրոշը առաջնորդեց մեր ժողովրդին դեպի ազգային պետականության նոր առավոտի լույսը, որպեսզի այլևս երբեք չխամրի մեր ազատ կյանքի այգաբացը: Այս հավատով, սիրելիներ, փառք ենք մատուցում առ Բարձրյալն Աստված, որ արժանացրեց մեզ այս բարի օրվան և ուրախությանը:

Գոհություն ենք հայտնում Տիրոջը, որ պարգևեց ազգիս հայոց արիություն, կամք և զորություն` հաղթահարելու փորձություններն ու դժվարությունները, պարգևեց համբերություն` դիմանալու նեղություններին, կորուստներին ու ցավին, օրհնեց մեր ժողովրդի նվիրումն ու ջանքերը` հանուն իր երկրի ազատության, խաղաղության ու բարօրության: Փառք Ամենակալին, բյուր փառք և գոհություն, որ անհնարին թվացողը իրականություն դարձավ, անհավանականը` հավանական, և այսօր մեր ժողովուրդը տոնում է Արցախում և Հայաստանում իր վերածնված պետականության 20-ամյա տարեդարձը` հպարտ իր ձեռքբերումներով:

Սիրելի հայորդիներ, սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, այսօր մենք նորոգում ենք մեր ուխտը, մեր կամքն ու հավատքը` ամրագրելու, անշրջելի դարձնելու և բազմապատկելու այդ ձեռքբերումները` իրականություն դարձնելու համար այն հույսերը, որոնք միայն մեր սերունդը չէ, որ փայփայել է: Անցած 20 տարիները նույնպես վկայեցին, որ ազգի ուժն ու կարողությունը նրա հոգևոր զորության մեջ է, նրա զավակների միասնականության: Արցախը դարձավ միասնության այն կիզակետը, որտեղ կենտրոնացան աշխարհասփյուռ մեր ժողովրդի սատարումն ու աջակցությունը, որտեղ թևեր առան մեր ժողովրդի հայրենասիրությունն ու նվիրումը, զոհողությունների պատրաստ հանձնառությունը, որտեղ աշխարհասփյուռ ազգս հայոց բռունցքվեց, դարձավ արցախցի, և կերտեցինք ազատ անկախ, հզոր Արցախը:

Միաբանության ու եղբայրսիրության ոգին, խաղաղասիրության, արդարության ու ճշմարտության արժեքները, սիրելիներ, մեր հոգուն միշտ զորություն են տալու, մեր բազկին` ուժ և մտքին իմաստություն: Այդ արժեքներով պիտի շենացնենք մեր Հայրենիքը, պիտի բարօր ու առաջընթաց դարձնենք աշխարհասփյուռ մեր կյանքը և հակառակ բոլոր խոչընդոտների` ճանաչում պիտի գտնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետությունների ու միջազգային կառույցների կողմից:

Մեր բոլոր հույսերն ու ձգտումները նոր հաղթանակներով կյանքի կոչելու համար ամուր և միասնական մնանք առ Հայրենին սիրո մեջ և լինենք աննկուն մեր հավատքով ու աստվածապավինությամբ, որով երբեք չդադարեցինք պայքարել ազատ ապրելու մեր իրավունքի համար: Տիրոջից մեզ շնորհված հաղթությունը բազմապատկենք ու ամրապնդենք հայրենաշեն ու ազգանվեր մեր գործերով, մեր աշխատանքի ու ծառայության մեջ պատասխանատվությամբ, մեր երկրի հանդեպ հոգածությամբ:

Հանուն մեր պատմության, մեր ներկայի, մեր պապերի ու հայրերի, մեր որդիների ու սերունդների` կերտենք մեր երկիրը հզոր ու բարգավաճող, մեր գալիքը` խաղաղ ու երջանիկ:
Այս տոնական օրը Բարձրյալի աջակցությունն ենք հայցում Ձեզ` մեծարգո Նախագահ տիար Բակո Սահակյան և մաղթում ենք նոր կորով ու եռանդ, նոր ձեռքբերումներ քաջարի Արցախին ծառայության Ձեր բարձր պաշտոնում:

Աղոթք ենք բարձրացնում, որ Ամենակարող Աստված խաղաղ պահի մեր Հայրենիքը և համայն մեր ժողովրդին, Իր Աջի հովանու ներքո առաջնորդի մեզ` հաջողությամբ պսակելու մեր հույսերը` ի սեր մեր երկրի և մեր ժողովրդի պայծառ գալիքի:

Թող միշտ հիշվի սխրանքը Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների և հանապազ աղոթք բարձրանա նրանց հոգիների համար:
Թող միշտ կեցցեն Հայրենիքը պաշտպանողների, շենացնողների, զորացնողների գործերն ու անունները:

Եվ հավերժ թող ապրի Արցախը ու նրա հերոս ժողովուրդը` աշխարհասփյուռ հայության հետ, հայոց պետականության հովանու ներքո:
Օրհնյալ ու հաղթական երթ դեպի նոր դարեր ու հազարամյակներ հավերժի ճամփորդ մեր ժողովրդին: Ամեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում