Friday, 19 06 2026
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ

ԱԺ կողմից ընդունվելիք հայտարարությունը պետք է պարունակի այն ուղերձները, որը պարունակում է պաշտոնական դիվանագիտությունը. Կոնջորյան

ՀՀ ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր պատգամավորներին չի հաջողվել համաձայնության գալ և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ կապված ԱԺ մեկ միասնական հայտարարության նախագիծ ներկայացնել արտահերթ նիստում: Այսպիսով, նիստում կքննարկվի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Շրջանառվել էր հայտարարության 2 նախագիծ, մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, մյուսը՝ ընդդիմադիրների: Մենք մեր ընդդիմադիր գործընկերներին առաջարկեցինք գնալ մեկ հայտարարության նախագծով և ի նշան միասնականության՝ ԱԺ-ն այսօր քննարկեր մեկ նախագիծ, մենք մեկ միասնական ուղերձ հղեինք միջազգային հանրությանը: Այդ հայտարարության նախագիծը, որպես գործիք, պետք  է ուղղված լինի միջազգային հանրությանը: Սակայն, մեր ընդդիմադիր գործընկերները չտվեցին իրենց համաձայնությունը: Նիստը պետք է կայանար մեկ նախագծով, հետևաբար, մենք կողմ քվեարկեցինք մեր նախագծին, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում քննարկվի ԱԺ ՔՊ խմբակցության առաջարկած նախագիծը»,-ասաց Կոնջորյանը:

Իշխանական պատգամավորները չեն մասնակցել ընդդիմության առաջարկած հայտարարության նախագծի քվեարկությանը:

Խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ իշխանականները պատրաստ էին նաև ընդդիմության նախագծին միանալ: Կոնջորյանը շեշտեց, որ այդ մասին դեռ նախորդ օրը նրանց ներկայացրել է: Իշխանականները որոշ դիտարկումներ են ունեցել, ընդդիմության համար դրանք ընդունելի չեն եղել:

«Կան որոշ դրույթներ, որոնք այս պահին ՀՀ կողմից իրականացվող պաշտոնական արտաքին քաղաքականության գործիքակազմի մեջ չեն մտնում: Եվ հարկավոր է, որ խորհրդարանի կողմից ընդունված հայտարարության նախագիծն ու ուղերձները, որպես գործիք, համապատասխանեն այն ուղերձներին, որոնք պաշտոնական դիվանագիտությունն ուղարկում է միջազգային հանրությանը: ԱԺ կողմից ընդունվելիք հայտարարությունն ու ուղերձներն իրենց գործիքակազմով պետք է համընկնեն ու սինքրոն լինեն արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող պաշտոնական արտաքին քաղաքականության հետ և պետք է պարունակեն այն ուղերձները, որը պարունակում է պաշտոնական դիվանագիտությունը: Այս պարագայում մենք ոչ թե կարգավիճակից ենք բխեցնում ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները, այլ ԼՂ հայության անվտանգության իրավունքներից ենք բխեցնում կարգավիճակը»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Կոնջորյանը նշեց, որ սրանից ելնելով՝ գտնում են, որ ԼՂ հարցի լուծման լավագույն մեխանիզմը կլինի Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունը, և դրա համար հայկական կողմը շարունակում է ջանքեր գործադրել՝ գտնելու միջազգային մեխանիզմներ՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսություն իրականացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում