Sunday, 19 07 2026
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը

Բայդենի զանգն ու մարզչի մազաթափությունը․ Ինչպես ԱՄՆ-ը կոտրեց Իրանի դիմադրությունը

Իրանի ազգային հավաքականին չհաջողվեց հաղթել ԱՄՆ-ին և պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։ Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում ամերիկացիները Պուլիշիչի խփած գոլի շնորհիվ հաղթեցին 1։0 հաշվով։ Այս հանդիպումը ոչ միայն ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում էր և թվում էր թե ականատեսը կլինենք դիտարժան՝ թեժ պայքարի, բայց․․․։ Երկրորդ տուրում Իրանի հավաքականը ցուցադրելով որակյալ ֆուտբոլ 2։0 հաշվով առավելության էր հասել Ուելսի նկատմամբ։ Այս մրցավեճում իրանցի ֆուտբոլիստերը 3 միավոր էին վաստակել դրսևորելով երկաթյա կամք։ Երեկվա խաղում խաղադաշտում տեսանք միանգամայն այլ Իրանի հավաքականի։ Հարևան երկրի ֆուտբոլիստները մի տեսակ զգուշավոր և թույլ ֆուտբոլ ցուցադրեցին։ ԱՄՆ-ի ազգային թիմը պրագմատիկ և տակտիկապես գրագետ խաղով կոտրեցին մրցակցի դիմադրությունը։ Իրանի թույլ խաղը կարող է թերևս մեկ բացատրություն ունենալ։ Իրանցի ֆուտբոլիստները չդիացան ճնշմանը, որը քաղաքական երանգավորում ուներ։ Ամերիկացիներն ապացուցեցին, որ նաև սպորտային հարթակում շատ ավելի պրոֆեսիոնալ և գրագետ են։

Ի դեպ, խաղից առաջ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել հավաքականի գլխավոր մարզիչ Գրեգ Բերհալտերի և ֆուտբոլիստների հետ։ Խաղից հետո Բայդենը շնորհավորել է ԱՄՆ-ի հավաքականին աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ։ «Երբ ես խոսում էի մարզչի և խաղացողների հետ, ասացի. «Դուք կարող եք դա անել»: Նրանք դա արեցին»,- ասել է Բայդենը։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ի պես պետությունը նախագահի մակարդակով է մոտեցել սկզբունքային մրցավեճին։ «Հանդիպման առաջին կեսում մենք ցույց տվեցինք, թե ինչի ենք ունակ ֆուտբոլային առումով։ Երկրորդում կեսում արդեն ի ցույց դրեցինք հաղթելու մեր վճռականությունը։ Ես հպարտ եմ մեր թիմով։ ԱՄՆ-ի ազգային հավաքականի տղաները խաղադաշտում տվեցին իրենց առավելագույնը։ Փաստ է, որ մենք անպարտելի դուրս ենք գալիս հաջորդ փուլ։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Պուլիշիչին, որը գոլ խփեց վնասվածքի գնով։ Երբ քո թիմի լավագույն խաղացողներից մեկն այդքան քրտնաջան աշխատանք է կատարում, դա հիանալի զգացողություն է։ Այս պահին նրա վնասվածքի մասին ոչ մի դրական բան չեմ կարող ասել։ Փորձեմ նկարագրել նաև խաղի վերջիամասն ու իմ հույզերը:

Այո, այս աշխարհի առաջնությունում փոխհատուցվող րոպեները շատ են։ Այս րոպեներին հաշվում ենք ամեն վայրկյան, և սա շատ լարված, սթրեսային իրավիճակ է։ Կարծում եմ, հիմա ես ավելի քիչ մազեր ունեմ իմ գլխին: Եվ հիմա ժամանակն է առաջ գնալ՝ պատրաստվել Նիդերլանդների հետ խաղին», Իրանի դեմ հանդիպումից հետո ասել է ԱՄՆ-ի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ Հիշեցնենք B խմբում ընդգրված ԱՄՆ-ի հավաքականն աշխարհի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի 1։1 էր խաղացել Ուելսի հետ, իսկ երկրորդ տուրում Անգլայի դեմ մրցավեճն ավարտել 0։0 հաշվով։ Այո, ամերիկացիները խմբային փուլի արգելքը հաղթահարեցին առանց պարտության, ինչն այս հավաքականի համար բավական բարձր արդյունք է։ B ենթախմբում հաղթող ճանաչվեց Անգլիայի ազգային թիմը, որը երեկ 3։0 հաշվով առավելության հասավ Ուելսի նկատմամբ։ 1/8-րդ եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը մրցելու է А խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած Նիդեռլանդների հետ։ Վերջինս երեկ 2։0 հաշվով առավելության հասավ մրցաշարի կազմակերպիչ Կատարի ազգային թիմի նկատմամբ։ Ավելի վաղ հոլանդացիենրը 1։1 էին խաղացել Էկվադորի հետ և 2։0 հաշվով հաղթել Սենեգալին։

Վերջինս երրորդ տուրում լարված պայքարում 2։1 հաշվով հաղթեց Էկվադորին և խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ 1/8-րդ եզրափակչում Սենեգալը կմրցի Անգլիայի հետ։ Նիդեռլանդեր-ԱՄՆ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին։ Անգլայի և Սենեգալի միջև մրցավեճն էլ կայանա մեկ օր անց։ Այսօր տեղի կունենա 3-րդ տուրի հանդիպումները C և D ենթախմբերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում