Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Տրիպոլիում գտնվող Թուրքիայի դեսպանատունը վերսկսել է իր աշխատանքները, որոնք լիբիական զարգացումների պատճառով դադարեցվել էին մայիսին։
Երեկ Ռումինիայում գտնվող Թուրքիայի արտգործնախար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Լիբիայում Թուրքիայի նոր դեսպան է նշանակվել Ալի Քեմալ Այդընը, որին նշանակել էին Հորդանանում Թուրքիայի դեսպան, սակայն նա դեռ չէր հասցրել ացնել իր նոր պարտականությունների կատարմանը։
Նորանշանակ դեսպանը դիվանագիտական ներկայացուցչության մնացյալ աշխատակիցների հետ արդեն իսկ մեկնել է Լիբիա։
Հիշեցնենք, որ Լիբիայում Թուրքիայի նախկին դեսպանը Լևենթ Շահինքայան էր, որը Լիբիայից Թուրքիա էր վերադարձել մայիսին։











































