Friday, 10 05 2024
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»
Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել. «Հրապարակ»
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի. «Հրապարակ»
Փաշինյան-Պուտին «այսբերգի» տեսանելի եւ ստորջրյա մասերը
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ

Վրացական բեռնատարներն անհերթ անցնում են, հայկականները` մնում. Վրաստանում մնալու համար տուգանում են՝ օրական 50 լարի

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լարսի անցակետի խնդիրներին, նշել է, որ այն հատելու համար Վրաստանում 1600 մեքենա է սպասում։ Նրա խոսքով, ռուս գործընկերների հետ անընդհատ քննարկումների մեջ են, որ խնդիրները կարգավորեն: «Լարսում թողունակությունը վերականգնվել է․ օրական 100-160 մեքենա է հատում սահմանը, բայց քանի որ կուտակումներ կային, մեծ հերթը պահպանվում է»,-ասել է նա:

Այս առնչությամբ, Բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչ Մարսել Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Անձամբ իմ հարաատի մեքենան նոյեմբերի 5-ին դուրս է եկել  Հայաստանից, այսօր արդեն ամսի 18-ն է, և այս ընթացքում ընդամենը 200 մետր շարժ է ունեցել:

Խնդիրն այն է, որ վրացական մեքենաներն առանց հերթի իրենց երկրում երթևեկում են: Եթե ռուսական կողմը կարողանում է օրական 100 մեքենա բաց թողնել, վրացական մեքենաներով դա ապահովում են ու մեր մեքենաներին հերթ չի հասնում: Վրացիների համար կապ չունի ռուսական մեքենա է, հայկական, թե վրացական, կարևորը, որ բարձած լինի Վրաստանում, արտահերթ կարողանում են անցնել: Վրացիներն արտոնություն են տալիս իրենց ազգին»:

Նրա խոսքով, փչացող ապրանք տեղափոխողները մեծ վնասներ են կրում. «Օրինակ, մթերքն իր պահպանման ժամկետն ունի, եթե այդ ժամկետը մոտեցավ, խանութը չի ընդունելու այդ բերքը: Եթե ընդունի, չի կարողանալու, օրինակ, 5 օրում ամբողջը սպառի և ստիպված է լինելու թափել: Բացի այդ, ռուս պատվիրատուն ժամկետներ է դնում, ասում է՝ այս ժամկետում դուրս եկած բեռը պետք է մեզ մոտ լինի, չեք տեղավորվում՝ մի բերեք: Տուգանքներ է կիրառում»:

Հարցին, թե որն է իրավիճակից դուրս գալու լուծումը, Մարսել Այվազյանը պատասխանեց. «Էլեկտրական կապարակնիքներն են լուծումը, նաև Վրաստանի հետ պետք է բանակցեն, որ խտրականություն չլինի. «Եթե 50 վրացական բեռնատար են բաց թողնում, թող 50 հատ էլ հայկական թողնեն, ոչ թե 5 հազար հատ վրացական, 5 հատ հայկական»:

Նա տեղեկացրեց, որ այս պահին 3-4 հազար հայկական բեռնատար Վրաստանի տարածքում հերթերի մեջ է. «Բացի այդ, եթե 20 օրից ավելի մեքենան մնում է Վրաստանի տարածքում, օրական 50 լարի տուգանում են: Այն դեպքում, երբ դա մեր մեղքը չի, մենք չենք ուզում ժամկետներ խախտել: Ժամկետները խախտում է վրացական կողմը՝ իրենց մեքենաներին առաջնահերթություն տալով: Վերջում էլ հասնում ես վրացական մաքսատուն, ասում են՝ մեքենան 22 օր է մնացել Վրաստանում, 100 լարի մուծի, անցի»,-ասաց բեռնափոխադրողը:

Ինչ վերաբերում է նրան, թե որքան վնաս են կրում հայ արտահանողները, Մարսել Այվազյանը պատասխանեց. «Միայն արտահանողները չեն տուժում: Եթե մեր վարորդը մնում է Վրաստանում, պետք է այդքան օր ապրի, ցուրտ է, պետք է վառելիք վառի, որ տաքանա: հենց մեր մեքենան արդեն այս 13 օրվա մեջ 100 լիտր վառելիք է ծախսել, գումարած օրական իր սննդի օրապահիկը: Վրացիներն էլ առիթից օգտվում են, երկու լարիանոց հացը 10 լարիով են ծախում: Այս պահին արդեն 300-400 դոլարի վնաս կրել ենք մեկ բեռնատարից: Մեր բեռնատարը սառնարան չէ, ավելի շատ այն մարդիկ են վնաս կրում, որոնց բեռը սառնարանով է: Քանի որ նաև սառնարանում ջերմաստիճանը ճիշտ պահելու համար են ծախսեր անում: Էլ չեմ ասում, որ եթե բեռը հասավ փչանալու աստիճանին, պետք է հետ վերադառնան: Ստացվում է, որ մարդն իր բեռնափոխադրումը չի կատարել, իր փողը չի ստանալու: Համ վրորդ են պահում, համ վառելիք են տալիս, վերջում էլ բերում են Հայաստանում դատարկում են բեռը, պատվիրատուն էլ ասում է՝ ինչի՞ համար փող տամ, եթե բեռը տեղ չես հասցրել: Կամ կարող է շատ բարի պատվիրատու լինի, ասի՝ այսքան փող վերցրու իմ կողմից քեզ նվեր՝ տանջանքիդ համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում