Monday, 29 04 2024
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են

Դիմումների ընդունման միասնական հարթակի ձևավորումն արմատական փոփոխություններ կբերի քաղաքացի-պետություն հարաբերություններում

Դիմումների ընդունման միասնական հարթակի ձևավորումը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, հետագայում մաս է կազմելու միասնական թվային լուծման, որը քաղաքացիներին մի շարք հնարավորություններ կտա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանի խոսքով`գործընթացն արմատական փոփոխությունների կհանգեցնի քաղաքացի-պետություն հարաբերություններում:

«Այն հնարավորություն է տալու քաղաքացիներին, օրինակ, ունենալ անհատական պատուհան, ունենալ տեղեկատվություն սոցիալական պաշտպանության ոլորտի և իր հետ առնչվող ողջ փաստաթղթաշրջանառության մասով»,-ասաց նա՝ հավելելով, որ այս թվային մոդելավորումը հնարավորություն կտա քաղաքացուն շատ ավելի արագ կապի դուրս գալ պետության հետ, հայտնել իր կարիքը, ունենալ թափանցիկ պատասխաններ, ինչպես նաև հետևել դիմումի ընթացքին:

Պարզյանն ասաց, որ սոցիալական պաշտպանության ոլորտի թվային փոխակերպումները բազմաթիվ են, և լայնածավալ գործունեություն է իրականացվում, որպեսզի այդ հարթակների հասանելիությունը ընդլայնվի, և քաղաքացիները օնլայն դիմումների համակարգի միջոցով ցանկանացած վայրից, ցանկացած պահին կարողանան իրենց կարիքները հայտնել նախարարությանը:

«Ներկայում սոցիալական պաշտպանության ոլորտի թվային փոխակերպման տարբեր փուլեր են ընթանում: Մասնավորապես, անձի հաշմանդամության կարգը որոշող համակարգն է ներդրվում , որը ոչ միայն ամբողջապես փոխակերպում է հաշմանդամության կարգի որոշման մեխանիզմը , այլ նաև թույլ է տալիս այդ գործընթացներն իրականացնել թափանցիկ և արագ»,-ասաց Պարզյանը՝ ընդգծելով, որ, օրինակ, այն հնարավորություն է տալիս հաշմանդամության կարգ որոշող հանձնաժողովները ձևավորել ավտոմատ կերպով` առանց մարդու մասնակցության:

«Քաղաքացին այլևս պարտավոր չէ անձամբ մոտենալ որևէ մի գրասենյակ և պարտավոր չէ իր հետ տանել մի շարք թղթեր` ապացուցելու համար իր կարգավիճակը: Օնլայն դիմումների հարթակի միջոցով պետությունն արդեն տեղեկատվություն ունի քաղաքացու մասին: Քաղաքացին օնլայն դիմումի միջոցով հնարավորություն է ունենում դիմել պետությանը և, նշելով իր անձը հաստատող փաստաթղթի, կամ հանրային ծառայության համարանիշը, մնացած տեղեկատվության մասին բաց տվյալների մշակման միջոցով ստանալ անհրաժեշտ լուծում կամ պատասխան»,-ասաց նա:

Անդրադառնալով կարճաժամկետ ծրագրերին՝ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենը նշեց 2022 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունների հետևանքով աշխատանքի և սոցիալական նախարարության կողմից ձեռնարկած կարիքի արագ արձագանքման հարթակի մասին, որտեղ հնարավորություն տրվեց քաղաքացիներին արագ լրացնել իրենց կարիքի մասին տվյալներ:

«Մենք ունենք օնլայն դիմումների հարթակներ, որտեղ օրական մինչև 5000 դիմում է ստացվում: Գործիքակազմից հեշտ օգտվելու համար նախարարությունը տեսահոլովակներ է հրապարակում, որը քայլ առ քայլ ցույց է տալիս՝ ինչպես լրացնել դիմումը: Գործում է նաև նախարարության թեժ գիծը»,-հավելեց բանախոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում