Թուրինի «Յուվենտուս»-ը երկարամյա պայմանագիր կնքեց Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Էլյերո Էլիայի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
24-ամյա ֆուտբոլիստի համար իտալական ակումբը «Համբուրգ»-ին վճարել է 9 մլն եվրո: Պայմանագիրը կնքվել է 4 տարով:
Հոլանդիայի հավաքականի կազմում 2010 թ. Էլիան դարձել է աշխարհի փոխչեմպիոն: Գերմանական ակումբում անցկացրած 2 մրցաշրջանում նա մասնակցել է 49 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ: Հոլանդիայի հավաքականում անցկացրած 22 խաղերում Էլիան դարձել է 2 գոլի հեղինակ:








































