«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ, քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով». ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ղազախստանի նախագահը տեսակապի միջոցով մասնակցել է ՀԱՊԿ արտահերթ նիստին։ Այս կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները լսել են սեպտեմբերի 15-ին Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի վերաբերյալ զեկույցը։