ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, այսօր «Ուրբաթ» ակումբում անդրադառնալով WikiLeaks-ի գաղտնազերծումներին, նշեց, թե ուշադրություն չպետք է դարձնել, քանի որ դա ֆինանսական ճգնաժամից հետո ուշադրությունը շեղելու և տարբեր երկրներին խաղերի, գործընթացների մեջ ներգրավելու նպատակ ուներ:
Դարձյալ գալով երկխոսության թեմային՝ նա պատասխանեց հարցին՝ ի՞նչ կլինի, եթե ՀԱԿ-ը չվերադառնա երկխոսության, և ասաց, որ եթե ՀԱԿ-ը չվերադառնա երկխոսության՝ լուսանցքում կհայտնվի ու կկորցնի հետաքրքրությունն իր հանդեպ՝ միաժամանակ հիշեցնելով, որ ՀԱԿ-ը, մեծախոսությամբ հանդերձ, համաձայնեց երկխոսել կոալիցիայի հետ:
Գ.Սահակյանը նշեց, որ կոնկրետ իր համար տհաճ կլինի երկխոսել ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ, որովհետև ինքը «այդ մարդկանց լավ է ճանաչում», թեև կողմնակից է, որ երկխոսությունը շարունակվի, քանի որ այդ գաղափարի հիմքում նաև ինքն է եղել:









































