Հայաստանի եվրոպական կուսակցության փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանը կարծում է, որ ըստ էության չկա ՀԱՊԿ, սա ստեղծել է Ռուսաստանը՝ տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար:
«Մենք կանգնած ենք գոյաբանական խնդրի առջև, և այդ խնդիրը գալիս է Ռուսաստանից: Մենք պետք է շատ արագ մտածենք, թե ինչպես ենք այստեղից քաղաքավարի դուրս հրավիրելու Ռուսաստանին»,-ասաց նա՝ հավելելով, որ հակառակ դեպքում ուշանալու ենք: