Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի է ուղևորվում «Համաշխարհային առևտրական ծրագիր» գործակալության նավը, որն այդ երկիր կտեղափոխի 500 տոննա խմելու ջուր և մոտ 600 տոննա սննդամթերք:
Այս մասին տեղեկացնում է BBC-ն` հավելելով, որ Լիբիայի Ազգային անցումային խորհուրդն այս կազմակերպությանը խնդրել է Լիբիա ուղարկել նաև 250 հազար տոննա վառելիք:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Լիբիայում հումանիտար ճգնաժամի մասին ահազանգ էին բարձրացնում Ազգային անցումային խորհրդի անդամները: Լիբիային օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել որոշ երկրներ:
Միաժամանակ մարտերը քադաֆիականների և ապստամբների միջև շարունակվում են:









































