Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Արտերկրից բարձրակարգ մասնագետների հոսք է ակնկալվում. պետությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել աշխատավարձը

ՀՀ կառավարությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել արտերկրից այն բարձրակարգ մասնագետների աշխատավարձները, որոնք կներգրավվեն Հայաստանի ընկերություններում: Կառավարությունը ծրագիրը հավանության է արժանացրել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշեց, որ դիտարկվել է երկու հիմնական չափանիշ: Առաջինը տվյալ անձը 10 և ավելի տարի մասնագիտական փորձ պետք է ունենա առաջատար ընկերություններում, պետությունը Հայաստանում աշխատելու ժամանակ կփոխհատուցի աշխատավարձի 20 տոկոսի չափով: Եթե այդ մասնագետները աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկն ավարտած լինի, ապա պետությունը կաջակցի աշխատավարձի 50 տոկոսի չափով: Եվ վերջապես, եթե տվյալ անձը կորոշի նաև դասավանդել հայաստանյան բուհերում, ապա պետությունը կփոխհատուցի աշխատավարձի 70 տոկոսը:

«Մենք ունենք որոշակի ներքին պայմանավորվածություն, որ չենք սահմանափակելու բյուջեն: Մեր կանխատեսումներով, մենք չենք գտնում, որ մոտ ապագայում բյուջեի խնդիր կունենանք, հետևաբար որքան պահանջարկը լինի, այդքան կարձագանքենք: Բոլոր ոլորտներում որակյալ մասնագետների կարիք կա: Մենք սրանով խթանում ենք նման որակավորում ունեցող մասնագետների ներհոսքը Հայաստան, երկրորդը՝ խրախուսում ենք տեղի հայ մասնագետների վերապատրաստման գործընթացը»,-ասաց Ռաֆայել Գևորգյանը:

Կառավարությունը տնտեսության արտադրողականության բարձրացման համատեքստում նաև նոր հնարավորություններ է ընձեռում ընկերություններին սարքավորումներ ձեռք բերելու համատեքստում: Արդեն իսկ գործող ծրագիրը, որով մշակող արդյունաբերության ոլորտի ընկերություններն աջակցություն են ստանում պետությունից նոր սարքավորումներ ձեռք բերելու առումով, ընդլայնվում է: Այժմ այդ հնարավորությունը տրվում է մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներին՝ հանքարդյունաբերություն, տեղեկատվություն և կապ, շինարարությունը, փոխադրում և պահեստային տնտեսություն, մասնագիտական, գիտական տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն, բնակչության սոցիալական սպասարկում:

«Մշակող արդյունաբերության ոլորտի համար գործող ծրագիրն իր դրական արդյունքներն է տալիս: Արդեն ունենք 200-ից ավելի կնքված գործարք, 11 մլրդ դրամից ավելի տեղաբաշխում: Եթե ընկերությունները պատրաստ են նոր մեքենասարքավորումներ գնել, ապա պետությունը սուբսիդավորում է տոկոսների զգալի մասը: Հիմա մենք ընդլայնում ենք ոլորտները, որպեսզի այս ծրագիրը մեծ թափ ստանա: Առավելագույն սահմանաչափը մեկ գործարքի գծով 10 մլրդ դրամ է, ինչը տեխնիկական պարկը թարմացնելու զգալի հնարավորություն է»,-ասաց Ռաֆայել Գևորգյանը:

Նրա խոսքով՝ ավելացված ոլորտներից կան ազդակներ, նկատվում է նման հնարավորություններից օգտվելու պահանջարկ: Նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ այս գործողությունները, ծրագրերն իրենց ազդեցությունը կթողնեն տնտեսության արտադրողականության բարձրացման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում