Monday, 29 04 2024
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա

Գեղամ Պետրոսյանն ապօրինի կալանավորված է եղել․ պաշտպանը դիմում է ներկայացրել նախաքննական մարմին

Նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանը, որը միակն էր 2008-ի մարտյան իրադարձություններից հետո, որին տասը զոհերի մահվան գործով մեղադրանք առաջադրեցին, 2019-ին ազատ արձակվեց։ Ծանր հոդվածով մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկանը ի սկզբանե մեղադրանքը չի ընդունել:

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք էին առաջադրել ենթասպա Ալեքսանդր Ղազարյանի ցուցմունքի հիման վրա։ Նա մեղադրվում է մարտի 1-ի զոհ Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ։ Փաստաբան Վաղարշակ Գևորգյանը նշեց, որ ավելի ուշ փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ իրականում Պետրոսյանի զենքի և դիակում եղած պարկուճի տեսակները չեն համընկնում։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ դիմում է ներկայացրել նախաքննական մարմին, որպեսզի Գեղամ Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվի, և նա արդարացվի, քանի որ ազատ արձակումից հետո որևէ քննչական գործողություն չի կատարվել։

Պաշտպան Վաղարշակ Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց․ «Միջնորդությունը, որը ներկայացրել եմ, դրական ակնկալիքներ ունեմ։ Եվ եթե ես համոզված լինեմ, որ հաստատապես մերժելու են, ես չէի դիմի։ Թող քննարկեն, տեսնենք ինչ կասեն։»,-ասաց պաշտպանը։

Անդրադառնալով խնդրին, որ Գեղամ Պետրոսյանին ազատ արձակելուց հետո երեք տարի է՝ քննչական գորոծղություն չի կատարվել, պաշտպանը նշեց, որ թեև քննչական գործողություններ չեն կատարվել, բայց ենթադրում է, որ այլ քննչական գործողություններ արել են՝ վերջնականապես համոզվելու՝ մեղադրանքը որքանո՞վ է հիմնավոր կամ որքանո՞վ է անհիմն․ «Իրեն անմիջապես չեն հարցաքննել, բայց նաև քննչական գործողություններ են արել»,-ասաց նա։

Պաշտպանը նորից շեշտեց՝ փամփուշտները չեն համընկել։ Որպես պաշտպան՝ գտնում է, որ Գեղամ Պետրոսյանն ապօրինի կալանավորված է եղել․ «Ենթադրում եմ, որ իրենք ունեցել են որոշակի տվյալներ, որ իբրև թե Գեղամ Պետրոսյանն է սպանություն կատարել, բայց իմ համոզմամբ, իրավական հիմնավորումներով Գեղամ Պետրոսյանը բացարձակ չի կատարել այդ արարքը, և չէր էլ կարող կատարել ամենամեծ ցանկության դեպքում անգամ, քանի որ Զաքար Հովհաննիսյանը մահացել է մեկ այլ օր, մեկ այլ ժամի, մեկ այլ վայրում, իսկ Գեղամ Պետրոսյանին մեկ այլ օրվա մեկ այլ վայրում, մեկ այլ ժամի կատարած լինելու մեջ են մեղադրում, այսինքն՝ անգամ օրը, ժամը, վայրը, որևէ բան չի համընկնում»։

Ի դեպ, Գեղամ Պետրոսյանը դեռ երեք տարի առաջ ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշում էր, որ մեկ ամսվա ընթացքում խոստացել են մեղադրանք հանեն, փակեն գործը, բայց փաստացի երեք տարվա ընթացքում որևէ քննչական գործողություն չի կատարվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում