Օգոստոսի 29-ին՝ ժամը 06:15-ին, Սևանի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի Տ 361 ՈՒՌ պետհամարանիշով (վարորդ` 1978 թ. ծնված Գոռ Սարգսյան) և «ԶԻԼ-130» մակնիշի 28 ՍՕ 837 պետհամարանիշով (վարորդ` 1951 թ. ծնված Ռուսլան Բալինյան) ավտոմեքենաները:
Փրկարարները «ԳԱԶել» ավտոմեքենայից դուրս են բերել 30-35 տարեկան երկու կնոջ դի և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Մեկ տղամարդ և մեկ կին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համապատասխանաբար` Սևան և Հրազդան քաղաքների հիվանդանոցներ: Տուժածների ինքնությունը չի պարզվել:









































