Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Նոր պատերազմից «հինգ պակաս». կլինի՞ բալկանական «ռեվիզիա»

Հուլիսի 31-ի ուշ գիշերը Եվրոպան հայտնվել էր իր տարածքում նոր պատերազմից «հինգ րոպե պակաս» իրավիճակում: Ծայրահեղ լարվել էր իրավիճակը Կոսովոյի և Սերբիայի սահմանին, ընդհուպ եղավ Սերբիայի նախագահի ուղերձ, որտեղ նա խոսում էր Կոսովոյի հարձակման պլամավորման մասին և հայտարարում, որ Սերբիան կհաղթի: Իրավիճակը լիցքաթափվել է Կոսովոյում անվտանգությունն ու խաղաղությունն ապահովող ՆԱՏՕ զորախմբի հայտարարությունից հետո:

Զորախումբը հայտարարել էր, որ անհապաղ կմիջամտի՝ ռազմական գործողությունների պարագայում: Միաժամանակ, թերևս ոչ առանց ՆԱՏՕ ազդեցության՝ Կոսովոյի իշխանությունը հայտարարեց հետքայլի մասին, այն որոշումից, որն էլ դարձել էր լարման պատճառ: Մինչ այդ, Պրիշիտինան որոշել էր, որ օգոստոսի 1-ից չեղարկվելու է Կոսովոյի սերբական բնակչության համար Սերբիայի անձնագրերի և մեքենաների սերբական համարանիշների գործածությունը: Դա էլ բերել էր սերբերի խիստ դժգոհության և անգամ «բարիկադավորման»: 2008 թվականին անկախություն հռչակած Կոսովոն ճանաչված է մասնակի: Այդ ճանաչման ուժը իհարկե այն է, որ ճանաչող երկրների շարքում է Միացյալ Նահանգները: Միևնույն ժամանակ, Կոսովոյի հյուսիսի սերբական շրրջանները գործնականում չեն ենթարկվում Կոսովոյի իշխանությանը: Սերբիան չի ճանաչել Կոսովոյի անկախությունը և սերբական սահմանադրության համաձայն այն Սեբիայի մաս է:

Միաժամանակ, եղել է երկխոսություն Պրիշտինայի և Բելգրադի միջև, որից առավել ակնառու շփումները թերևս դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունն ու փաստաթղթի ստորագրումն էր: Փաստաթուղթ, որը սակայն Սերբիայի և Կոսովոյի միջև չէր, այլ Սերբիայի ու ԱՄՆ, և ԱՄՆ ու Կոսովոյի, այսպես ասած երկկողմ մեխանիզմով, և վերաբերում էր տնտեսական գործակցության հարցերի: Դա 2020 թվականի սեպտեմբերի սկզբին էր, երբ շաբաթներ անց սկսվեց Արցախի դեմ պատերազմն ու դրա միջոցով Կովկասում ստատուս-քվոյի փոփոխությունը՝ միջազգային գրեթե համատարած լռության ներքո: Այժմ արդյո՞ք «արթնանում» է բալկանյան առաջին պատերազմից հետո ստատուս-քվոյի փոփոխության կամ վերանայման  հարց: Կոսովոն չեն ճանաչել այնպիսի երկրներ, ինչպիսիք Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Իրանը, Ուկրաինան, Ռումինիան, Իսպանիան, Արգենտինան, Բրազիլիան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը: Չճանաչողներից յուրաքանչյուրն իհարկե ունի իր ուրույն պատճառը կամ մոտիվը: Լարված գիշերվա ընթացքում Պրիշտինան հայտարարել է որոշումը մեկ ամսով հետաձգելու մասին: Այդ որոշումը թերևս որոշակի դիվանագիտական ջանքի արդյունք է: Կոսովոյի իշխանության հետ գիշերը բանակցել է ԱՄՆ դեսպանը: Կոսովոյի և Սերբիայի արտգործնախարարների հետ խոսել է անգամ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն: Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Բոևելը ողջունել է որոշումը մեկ ամսով հետաձգելու Պրիշտինայի քայլը: Եվրոպայի տարածքում նոր պատերազմի, փաստացի բալկանյան երկրորդ պատերազմի բռնկումը կանխարգելվե՞լ է հիմնավորապես, թե՞ պարզապես հետաձգվել: Անկասկած է, որ հարցը կա և դրա պատասխանը կախված է լինելու ամենևին ոչ Պրիշտինայից կամ Բելգրադից, այլ թերևս այն մեծ աշխարհաքաղաքական խաղի ընթացքից, որ ծավալվում է ուկրաինական պատերազմական «թատերաբեմի» առանցքի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում