Ուկրաինայի առաջնության 8-րդ տուրում Դոնեցկի «Շախտյոր»-ը մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղաց Օդեսայի «Չեռնոմորեց»-ի հետ և կորցրեց միանձնյա առաջատարի դիրքը:
Հանդիպման 5-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Բուրդուժան, 20 րոպե անց Ժադսոնը հավասարեցրեց հաշիվը, իսկ 83-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանը, ով 59-րդ րոպեին էր խաղադաշտ մտել: Թվում էր` չեմպիոնը հերթական հաղթանակը կտոնի, սակայն 89-րդ րոպեին «Չեռնոմորեց»-ին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, Բուրդուժան դարձավ դուբլի հեղինակ: «Չեռնոմորեց»-«Շախտյոր»` 2:2:
«Հանքափորներ»-ի միավորների կորստից անմիջապես օգտվեց Կիևի «Դինամո»-ն: Վերջինը 0:4 հաշվով պարտության մատնեց «Դնեպր»-ին և վաստակած 20 միավորով հավասարվեց «Շախտյոր»-ին:






































