Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ամերիկյան հայտնի Bostongene ընկերությունն արդեն Հայաստանում է

Ամերիկյան հանրահայտ BostonGen-ն արդեն Հայաստանում է: Տեղափոխվել են ամբողջ կազմով և հենց մեր երկրից ծառայություններ կմատուցեն ամբողջ աշխարհին:

Սարգիս Գևորգյան («BostonGene-Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն) – Ամբողջ ինտելեկտը տեխնոլոգիայի հիմա Հայաստանում ա:

Աշխարհում վերջին տարիներին տեխնոլոգիական առաջընթացը հնարավորություն է տվել քաղցկեղի բուժման նոր մեթոդներ մշակել: BostonGene-ը կենսաբժշկական ոլորտի ծրագրային ապահովման մշակման առաջատար ընկերություններից է, ուսումնասիրում է քաղցկեղը և արհեստական բանականության միջոցով կլինիկական մոդուլավորում է իրականացնում՝ մշակելով անհատական բուժման մեթոդը:

Սարգիս Գևորգյան – Ստեղծել ենք արհեստական ինտելեկտ, որը համեմատում ա ամբողջ աշխարհի գիտելիքների բազան բուժման կոնկրետ մարդու գենոմի հետ և որոշում ա՝ ինչպես բուժել այդ անձին:

Արտասահմանցի 360 աշխատակիցներին առաջիկայում կմիանան ևս 150-ը: Հայաստանի գիտական ներուժն էր նախադրյալներից մեկը, որ որոշեցին տեղափոխվել Հայաստան՝ ասում է Սարգիս Գևորգյանը:

Սարգիս Գևորգյան – Մեզ մոտ շատ հզոր ընկերություններ են աշխատում, համաշխարհային անունով ընկերություններ: Շատ բաներ որ ստեղծվել է Հայաստանում, հիմա ամբողջ աշխարհը օգտագործում ա:

Ծրագրավորողներից մինչև ուռուցքաբաններ և կենսաբիոլոգներ՝ նախատեսում են աշխատակիցների թիվը հասցնել մի քանի հազարի, այն իրագործելու համար կգործակցեն հայկական բուհերի հետ:

Սարգիս Գևորգյան – Աշխատում ենք համալսարանների հետ, ուզում ենք ամբիոններ բացենք և կադրեր պատրաստենք մեր ընկերության համար:

Գևորգյանն այստեղ աշխատելու դժվարություններից է խոսում՝ մայրաքաղաքում գրասենյակների և բնակարանների վարձակալության գինը շատ բարձր է, բանկային ծառայություններից օգտվելու խնդիրներ ունեն, դոլարի ցածր փոխարժեքն էլ ազդել է եկամուտների վրա:

Սարգիս Գևորգյան – Կառավարությունը լուրջ աջակցեց, և եթե դա չլիներ, ավելի դանդաղ կգնայինք առաջ:

Ընկերության գրանցումից մինչև գրասենյակային տարածքների փնտրում՝ այս հարցում ընկերությանն աջակցել է «Էնթերփրայզ Արմենիան»:

Ալինա Եղիազարյան («Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ) – Մեր թիմն օգնում է ընկերություններին Հայաստանում ընկերություն գրանցելու, տարածքներ որոնելու գործում:

Տեղեկատվական տեխնոլոգիաներից, սննդի վերամշակումից, խելացի գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջություն՝ ներդրումներ իրականացնելու հարցումների հիմնական մասն այս ոլորտներից են ստանում:

Ալինա Եղիազարյան – Գերմանիայից, Ֆրանսիայից, Էմիրաթներից և այլ երկրներից:

Ներդրումների աջակցման կենտրոնը ներդրողներին ծառայություններ է մատուցում անվճար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում