Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել շուտափույթ վերսկսել Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:
Նման հայտարարություն քահանայապետն արել է Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզից հետո: «Խնդրում և ցանկանում եմ, որ բոլոր միջազգային խաղացողները ջանք չխնայեն բանակցային գործընթացը վերսկսելու համար ՝ չբազմապատկելով պատերազմի անիմաստությունը։ Ինչպես կարելի է չհասկանալ, որ պատերազմները տանում են միայն մահվան, իրարից հեռացնում են ժողովուրդներին և սպանում ճշմարտությունն ու երկխոսությունը», – ասել է քահանայապետը: